Блог
Главная »
2010 » Январь » 14 » Վլադիմիր Պուտինը հայ-թուրքական հարաբերությունների մասին
17:44 Վլադիմիր Պուտինը հայ-թուրքական հարաբերությունների մասին |
«Հաշվի առնելով, որ և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայ-թուրքական հիմնախնդիրը առանձին վերցրած բարդ խնդիրներ են, ես ճիշտ չեմ համարում դրանց ներառումը մեկ ընդհանուր փաթեթում, դրանով լուծումների հեռանկարն ինքնըստինքյան ավելի կհետաձգվի»,-Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել այդ երկու խնդիրների լուծմանը, բայց նա «մարտավարական ու ռազմավարական տեսանկյուններից նպատակահարմար չի գտնում այդ երկու խնդիրներն իրար կապելը»:
«Մեզ հայտնի է այն ծանր ժառանգության մասին, որ ունեն Հայաստանն ու Թուրքիան և մենք շահագրգռված ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Մեծ հույս ունենք, որ ծայրահեղ մոտեցումների ցանկացած դրսևորում, որ հիմնված է անցյալի վրա, բանակցությունների ժամանակ կհաղթահարվի»,- ասել է Պուտինը և հավելել, որ Ռուսաստանը մեծ հույսով է ընդունել այդ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը:
|
Просмотров: 708 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |