Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 10 » Վարչապետը ներկայացրել է նորանշանակ գյուղատնտեսության նախարարին
13:37
Վարչապետը ներկայացրել է նորանշանակ գյուղատնտեսության նախարարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ` ցանկանալով, որ 2011 թվականը հատկապես գյուղատնտեսության նախարարության համար հաջողությունների տարի լինի։

«2010 թվականի ցուցանիշները մեզ չգոհացրին, և դրանք էական ազդեցություն թողեց հանրապետության բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ բարձր անկումը բերեց բազմաթիվ բացասական հետևանքների` գյուղմթերքների գների աննախադեպ տատանողականության աճ, գների բարձր մակարդակ։ Այն ունեցավ բավական լուրջ սոցիալական ազդեցություն մեր գյուղացիների կենսամակարդակի վրա։ Միևնույն ժամանակ, նախարարությունում շատ անելիք կա բարեփոխումների, ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման տեսանկյունից։ Այդ իսկ առումով, կարծում եմ, որ 2011թվականին հաջողություններն առանձնապես անհրաժեշտ են հենց գյուղատնտեսության ոլորտին»,- ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Տիգրան Սարգսյանը։

Վարչապետի խոսքով` նորանշանակ նախարարին շատերն են ճանաչում, քանի որ նա մշտապես առնչվել է գյուղատնտեսության ոլորտի հետ, ծանոթ է առկա խնդիրներին։ «Ամեն տարի մենք սերտորեն համագործակցել ենք նրա հետ, հատկապես, երբ խոսքը գնում էր մթերումների մասին։ Նա ղեկավարել է Հայաստանի Հանրապետության խոշորագույն վերամշակող ձեռնարկությունը, որն առաջինն արդիականացրեց իր տեխնոլոգիաները։ Հասկանալի է, որ ձեռնարկության հաջողությունների զգալի մասը պայմանավորված է ձեռնարկության ղեկավարության կարողություններով, նրանց փորձառությամբ»։

Վարչապետը հույս է հայտնել, որ նորաշնակ նախարարը արագ կմտնի աշխատանքային հունի մեջ և կկարողանա իրականացնել ակնկալվող բարեփոխումները: Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանին` կատարած աշխատանքի համար։

Սերգո Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին` նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահեցրել, որ կներդնի իր բոլոր ուժերն ու կարողությունները` ակնկալվող արդյունքներին հասնելու և ՀՀ կառավարության գործունեության ծրագրում նախանշված հիմնախնդիրները լուծելու համար։ 
 
/Aysor.am/
Просмотров: 588 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ