Блог
Главная »
2011 » Январь » 21 » Վարչապետը լսել է հինգ նախարարի հաշվետվություն ու հանձնարարականներ տվել նրանց
15:03 Վարչապետը լսել է հինգ նախարարի հաշվետվություն ու հանձնարարականներ տվել նրանց |
Այսօր կառավարությունում, համաձայն աշխատակարգի, շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների նախորդ տարվա գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր կառավարությունում 2010-ի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել 5 նախարարություն, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, էկոնոմիկայի, մշակույթի և առողջապահության նախարարները: Նրանք վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարողականների, հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված թերացումների պատճառների մասին: Վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա բացթողումների լուծման առնչությամբ:
Նշենք, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010թ. գործունեության հաշվետվությունը կներկայացվի 2011թ. փետրվարին:
/Panorama.am/
|
Просмотров: 556 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |