Блог
Главная »
2010 » Январь » 19 » Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը
17:22 Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը |
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում քննարդատել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության, ՍԴ որոշման տեքստը պարունակում է դրույթներ, որտեղ կան արձանագրությունների ոգուն ու բովանդակությանը հակասող նախապայմաններ:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ներկա դրությամբ հրապարակվել է այդ որոշման ամբողջական տեքստը, որում նախապայմաններ պարունակող, ինչպես նաև արձանագրությունների ոգուն և բովանդակությանը հակասող դրույթներ են հայտնաբերվել։ Տվյալ որոշումը հարցականի տակ է դնում արձանագրությունների քննարկման անհրաժեշտությունը և խոչընդոտում հասնելու այդ փաստաթղթերի հիմնական նպատակին։
Նման մոտեցումն ընդունելի չէ։ Ինչպես միշտ, ցուցադրելով, թե հետևում է միջազգային պարտավորություններին, Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարում է նշված արձանագրությունների դրույթներին հավատարիմ մնալու մասին։ Նման հավատարմություն ակնկալում ենք նաև Հայաստանից»:
Հունվարի 12-ին ՀՀ ՍԴ-ն որոշում էր կայացրել, որով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ճանաչել էր որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Արձանագրությունները ենթակա են վավերացման երկու երկրների խորհրդարանների կողմից, որից հետո միայն իրավական ուժ կստանան:
|
Просмотров: 688 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |