ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպման արդյունքները, հայտնել Է, որ կողմերը ընդհանուր ըմբռնում ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքներին վերաբերող փաստաթղթի ներածականի շուրջ: Տարաձայնությունների առարկա հանդիսացող բաղադրիչների վերաբերյալ կողմերը բանակցությունների ապագա փուլերի համար կպատրաստեն իրենց առաջարկներն ու ձևակերպումները:
«Քննարկվել են այն կոնկրետ առաջարկները, որ ներկայացրել Էին Մինսկի խմբի համանախագահները»,-ասել Է նախարարը: «Ընդհանուր ըմբռնում կա այդ փաստաթղթի ներածականի շուրջ»,-ասել Է Լավրովը: «Բոլոր կողմերն Էլ օգտակար են համարել այդ փաստաթղթի գոյությունը, որովհետեւ այն հնարավորություն Է տալիս խոսակցությունը վարել ոչ թե վերացականորեն, այլ շաղկապելով կոնկրետ ձեւակերպումների հետ»,-հավելել Է նա:
«Այսօր գլխավոր արդյունքը դարձավ այն պայմանավորվածությունը, որ, թեև կան բաղադրիչներ, որոնք կողմերի համաձայնության առարկա չեն, դրանց վերաբերյալ կողմերը կպատրաստեն իրենց կոնկրետ առաջարկություններն ու ձևակերպումները, որոնք կընդգրկվեն այդ տեքստում»,-ասել Է Լավրովը: Նախարարը հրաժարվել Է ճշտել փաստաթղթի մանրամասները կամ Էլ, գոնե, դրա ներածականը: «Դա կողմերի բանակցությունների առարկա Է»,-պարզաբանել Է նա:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները շարունակվել են ավելի քան երկու ժամ: Զրույցի ավարտից հետո, որը տեղի Է ունեցել Կրասնայա պոլյանա լեռնադահուկային համալիրում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել են սահել դահուկներով և շարունակել ոչ պաշտոնական շփումները: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններից հետո ավարտել Է իր այցը Ռուսաստան: Հայաստանի նախագահի հետ Մեդվեդևն առանձին Մոսկվայում հանդիպում Է ունեցալ անցած շաբաթ: