Блог
Главная »
2011 » Январь » 28 » Ս.Օհանյան. «Քանակով չէ, որ որոշվում է բանակների մարտունակության աստիճանը»
14:34 Ս.Օհանյան. «Քանակով չէ, որ որոշվում է բանակների մարտունակության աստիճանը» |
«2010թ-ի վերջին` Աստանայի գագաթաժողովի նախօրեին ու դրանից հետո, կրակոցներն ու լարվածությունը շփման գոտում կարծես թե իջել էր, սակայն այսօր այն մի թեթև զարգացում է ապրում»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ հայկական կողմը պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության արձագանքելու և լիարժեք տիրապետում է իրավիճակին ու ցանկացած դեպքին բանակը ի վիճակի է արժանի պատասխան տալ. «Մեր արևելյան հարևաններն առանց հասկանալու խոսում են ու ռազմատենչ հայտարարություններ հնչեցնում, սակայն մեկ անգամ արդեն տեսել ու պատվով ենք դրանից դուրս եկել»,- շեշտեց նախարարն ու ընդգծեց` քանակով չէ, որ որոշվում է բանակների մարտունակության աստիճանը:
Առավել ևս, որ, Ս.Օհանյանի խոսքերով, «մենք պատրաստությամբ, որակական հատկանիշներով ու մանավանդ հայ զինվորների մարտական ոգով ավելի բարձր ենք` երկիրը պատվով պաշտպանելու համար»:
/Panorama.am/
|
Просмотров: 457 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |