Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Январь » 14 » ՌԴ ԱԳ Ս.Լավրովը Հայաստանում
16:24
ՌԴ ԱԳ Ս.Լավրովը Հայաստանում
2010թ. հունվարի 14-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր` Հանրապետության Նախագահն ասել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ 2009թվականին մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը»: Նշելով, որ Հայաստանը հետագայում եւս ջանքեր կգործադրի երկկողմ փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանն` ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած մեծ ջանքերի համար»:

ՌԴ արտգործնախարարը Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ամենաջերմ ողջույնները եւ ասել. «Նա հույս ունի, որ մեր երկրների միջեւ առկա ինտենսիվ, գործընկերային, փոխվստահելի երկխոսությունը, որ անցած տարի առաջընթաց է ունեցել, կշարունակվի նաեւ այս տարվա ընթացքում»: «Մենք նույնպես բարձր ենք գնահատում մեր երկրների ռազմավարական գործընկերության մակարդակը, դաշնակցային փոխգործակցությունը բոլոր ոլորտներում», -ասել է Սերգեյ Լավրովը եւ հավելել, որ հայ գործընկերոջ հետ հանգամանորեն քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նախագահ Սարգսյանը եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բովանդակալից զրույց են ունեցել հայ-ռուսական դինամիկ զարգացող հարաբերությունների, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում գործակցության խորացման վերաբերյալ: Նրանք կարեւորել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը եւ նշել, որ նոր համաձայնագրերը փոխգործակցության լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն, եւ էլ ավելի կամրապնդեն հարաբերությունները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին, եւ կարեւորվել ռուսական կողմի կառավարման ներքո գտնվող հայաստանյան ձեռնարկությունների արդյունավետ շահագործումը:

Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացին եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի վարչապետի հետ երեկ (հունվարի 13-ին) կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ ներկայացրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն` ընդգծելով, որ այս երկու գործընթացները փոխկապակցված չեն. այս խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը նույնիսկ շատ բարդ է, եւ ճիշտ չէ դրանք միմյանց հետ շաղկապելը: Սերգեյ Լավրովը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, եւ թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ:
Просмотров: 673 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ