Блог
Главная »
2011 »
Январь »
11 » Պ.Ավետիսյան. Պեղումների հենց սկզբից ենթադրվում էր, որ գինու արտադրման համալիրի հետ գործ ունենք
15:40 Պ.Ավետիսյան. Պեղումների հենց սկզբից ենթադրվում էր, որ գինու արտադրման համալիրի հետ գործ ունենք |
«Երբ 2007 թվականին սկսեցինք պեղել Արենին, հենց առաջին տարվա բացված իրավիճակը թույլ էր տալիս ենթադրելու, որ գինու արտադրման համալիրի հետ գործ ունենք. բացված կառույցները նախատեսված են եղել գինի ճզմելու համար: Բայց որպեսզի հաստատապես համոզվեինք, անհրաժեշտ էին անալիզներ: Հայտնաբերված կառույցների, անոթների պատերից քերեցինք նմուշներ ու տվեցինք անալիզի: Նախօրեի երեկոյան «National Geographic»-ը տարածեց, որ ստացված անալիզի արդյուները ցույց են տալիս, որ Արենիում բացված արտադրական համալիրը դեռևս հայտնաբերված գինեգործական արտադրական համալիրներից ամենահինն է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Պավել Ավետիսյանը:
Նա ասաց, որ այդ ժամանակ արշավախումբը ղեկավարել է Բորիս Գասպարյանը, իռլանդական կողմից հնագետ Ռոմփինազին, անալիզների ամբողջ գործընթացը կազմակերպել է ամերկյան կողմի ղեկավար Գրիգորի Արեշյանը:
Նախորդող նորություն` Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում. National Geographic-ը` հայկական գինեգործության մասին:
/Panorama.am/
|
Просмотров: 501 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |