Блог
Главная »
2011 » Январь » 11 » Նախարար. Ուսումնական գործընթացը 2011-ին լինելու է ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում
15:52 Նախարար. Ուսումնական գործընթացը 2011-ին լինելու է ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը: Այս մասին տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` պաշտպանության նախարարն ասել է, որ դրանից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը:
Սեյրան Օհանյանը շնորհավորել է զինծառայողներին ուսումնական նոր փուլի կապակցությամբ և նշել, որ ուսումնական գործընթացը, հանդիսանալով զինված ուժերի մարտական պատրաստության կարևոր բաղադրիչը, 2011 թվականին լինելու է պաշտպանության նախարարության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: /Panorama.am/
|
Просмотров: 428 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |