Блог
Главная »
2010 » Январь » 20 » Մուրադ Մարջանի հայտարարությունը
15:05 Մուրադ Մարջանի հայտարարությունը |
«Մինչև հայկական զորքերը դուրս չբերվեն Ադրբեջանի գրավված տարածքներից, Անկարայի ու Երևանի միջև կնքված արձանագրությունները թուրքական խորհրդարանում քննարկման չեն դրվի»,- հունվարի 20-ին Թրենդնյուզ գործակալությանը հայտնել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մարջանը:
Վերջինիս խոսքերով եղբայրության և բարեկամության սկզբունքների վրա խարսխված Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն Անկարայի համար ամեն ինչից վեր են:
«Թուրքիայի Մեծ ազգային ժողովը ներկայացնում է թուրք ժողովրդին, որը միշտ համերաշխ է եղել Ադրբեջանի ժողովրդի հետտ: Հենց այս պատճառով էլ նշված արձանագրությունների հաստատումը թուրքական խորհրդարանում, առանց հայ-ադրբեջանական խնդիրների լիակատար լուծման, անհնարին է»,- ավելացրել է Մարջանը:
|
Просмотров: 646 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |