Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 19 » Milliyet. Դինքը սպանվեց թուրքական պետական մեքենայի անգործության հետևանքով
12:50
Milliyet. Դինքը սպանվեց թուրքական պետական մեքենայի անգործության հետևանքով
2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան շենքի առջև զինված հարձակման ենթարկվեց ու սպանվեց պոլսահայ նշանավոր գործիչ, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը: Անցել է արդեն չորս տարի: Դատավարությունը դեռ չի ավարտվել: Մեղավորները դեռ չեն պատժվել: 

Այս առնչությամբ իր բողոքն ու հանդիմանանքն է արտահայտել թուրք հայտնի լրագրող ու վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը: 

Թուրքական «Milliyet» օրաթերթում հրապարակած «Հրանտի սպանության վրա աչք փակողներն արդեն պետք է պատժվեն» վերտառությամբ հոդվածում Բիրանդը նշում է, որ այդ չլուծված հարցը թուրքական ոստիկանության ամոթի ամենամեծ խարանն է: Հանցագործության կարևոր մանրամասներ բացահայտած Նեդիմ Շեների պես համարձակ լրագրող էլ թե որ չլիներ, ապա, ըստ Բիրանդի, թուրք հասարակությունն այդպես էլ անիրազեկ կմնար, թե ինչու և ինչպես իրագործվեց Դինքի սպանությունը: Բայց դե այսօր արդեն հանրությունը հիմնականում գիտակցում է կատարվածի բնույթն ու բովանդակությունը:

«-Հայտնի էր, որ Հրանտին սպանելու էին: Օրինապահները, սակայն, Հրանտի հայկական ծագման պատճառով կարևորություն չտվեցին այդ հանգամանքին կամ ուղղակի չկարողացան տալ:

-Սպանության նախապատրաստական աշխատանքները ոստիկանությունը գիտակցված կամ չգիտակցված կերպով մատնեց անուշադրության:

-Հետախույզներն էլ անտարբեր գտնվեցին ու իրենց գործը պատշաճորեն չկարողացան կատարել կամ միտումնավոր չկատարեցին»,- գրում է հոդվածագիրը և ընդգծում, որ արդունքում թուրքական պետական մեքենայի անգործության հետևանքով սպանվեց Դինքը:

Ըստ Բիրանդի` այդ հանցագործության պատասխանատվությունը բոլոր այն պաշտոնատար անձանց վրա է, որոնք հաշիվ տալու փոխարեն պարգևատրվել են: Հոդվածի հեղինակը նկատել է տալիս, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն այժմ էլ չի կատարում ամենայն անհրաժեշտը` հավանաբար կարծելով, որ հանցագործների հայտնաբերումը վնաս կպատճառի պետությանը: Մինչդեռ, ըստ թուրք վերլուծաբանի, անպայման պետք է լույս սփռվի հանրության մեջ առաջացած հարցերի վրա: 
«Թուրք ժողովուրդն այսպիս բիծ չպետք է կրի իր վրա, և հանցագործները պետք է պատժվեն»,- եզրափակում է Մեհմեթ Ալի Բիրանդը:

/Panorama.am/
Просмотров: 530 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ