Блог
 Главная » 
2010 » Январь » 26 » Մ.Չավուշօղլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին
| 13:12  Մ.Չավուշօղլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին | 
| «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ կարևոր է Եվրոպայի համար: Սա իր լուծմանն սպասող հարցերից մեկն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները, համանախագահ երկրները շարունակում են իրենց ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորմանը»,- հունվարի 25-ին Ստրասբուրգում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել Է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, թուրք պատգամավոր Մեվլյութ Չավուշօղլին:  «ԵԽԽՎ-ն կանի իրենից կախված ամեն ինչ` հակամարտության խաղաղ կարգավորման համար և պատերազմը ճանապարհ չէ մեր մայրցամաքում խնդիրների լուծման համար»,-ասել է Չավուշօղլին:
 Նա նաև նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունը ևս իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար:
 ԵԽԽՎ նախագահ ընտրված Մ. Չավուշօղլին փոխարինելու է Lյուիս Մարիա դը Պյուչին
 | 
| Просмотров: 727 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |