Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 19 » Մ. Գրիգորյան. Խորհրդարանը պետք է ճանաչի հայկական ջարդերը որպես ցեղասպանություն, պետք է դիմել նաև միջազգային իրավական ատյաններ
12:58
Մ. Գրիգորյան. Խորհրդարանը պետք է ճանաչի հայկական ջարդերը որպես ցեղասպանություն, պետք է դիմել նաև միջազգային իրավական ատյաններ
21 տարի առաջ Բաքվում կազմակերպված ջարդերին մեկ շաբաթում զոհ է գնացել մի քանի հարյուր մարդ: Առայժմ ապացուցված է միայն 300 հայի սպանությունը, սակայն դրանք շատ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Նրա խոսքով, հայկական կողմը ոչ միայն Բաքվի, այլև Սումգայիթի, Մարաղայի հայկական ջարդերի մասին վկայող հսկայական քանակությամբ փաստաթղթեր, վկայություններ, տեսանյութեր ունի, և ինչքան ակտիվանում է հայկական կողմն իր քարոզչության մեջ, այնքան ադրբեջանական կողմի հայտարարությունները ծիծաղելի են դառնում ու աբսուրդի հասնում: 
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն աբսուրդներից մեկն էլ համարում է այն, որ ադրբեջանցիները նույնիսկ հայտարարում են, թե հայկական Սփյուռքն է Գորբոչովին բերել իշխանության, ադրբեջանցիների կողմից հայկական ջարդեր կազմակերպելու համար, այդպիսով ադրբեջանցիներին թուլացնելու ու նրանցից Ղարաբաղը խլելու նպատակով: Ադրբեջանկան կողմը պետական քարոզչության միջոցով, հսկայական գումարներ ծախսելով, այսօր այն կարծիքն է ձևավորում ու արմատավորում, թե հայերը դրդել են ադրբեջանցիներին իրենց կոտորել, սպանել ու ջարդել, «այսինքն` ջարդարարները սպիտակեցվում են: Դրական դիտվել չի կարող այն, երբ հարևան երկրում դաստիրակվում է ջարդարարների ոգով հասարակություն»:

Մ. Գրիգորյանի խոսքով, նախ պետք է պետական մակարդակով ակտիվացվի քարոզչությունը, մեր կողմն է ճշմարտությունը, դրա համար առկա են բոլոր ապացույցները: Այս առումով պետք է օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները, ըստ բանախոսի, դրանք այսօր լիարժեքորեն չեն օգտագործված: Մ. Գրիգորյանը միաժամանակ զարմանք հայտնեց, թե ինչու խորհրդարանը չի ճանաչում ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերը որպես Ցեղասպանություն, դրանցում առկա են բոլոր այն հատկանիշները, որոնք սահմանված են ՄԱԿ փաստաթղթերով:

Մ. Գրիգորյանի խոսքով, ի վերջո պետք է պետական մարմիները դիմեն միջազգային իրավական ատյաններ ու պատասխանատվության կանչեն Ադրբեջանին: Ըստ նրա, պետք է սկսել Մարաղայի դեպքերից, որոնց իսկությունը վիճարկող հայտարարություններ նույնիսկ ադրբեջանցիները չեն անում, և բացի այդ Մարաղայի ջարդերի ժամանակ արդեն չկար Խորհրդային միությունը, ու կազմակերպիչն ու իրականցնողը հենց Ադրբեջանն էր:

/Panorama.am/
Просмотров: 449 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ