Блог
Главная »
2011 » Январь » 31 » ԼՂՀ ՊԲ. Շփման գծում իրադրությունն անհանգիստ էր
14:11 ԼՂՀ ՊԲ. Շփման գծում իրադրությունն անհանգիստ էր |
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը տակավին անհանգիստ էր:
«Հակառակորդն օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներ, ընդհանուր առմամբ հունվարի 23-ից 29-ն ընկած ժամամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 165 անգամ` ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան պաշտպանական հատվածներում, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է «АК», «СВД», «Սև նետ», «ПК», «ДШК», «УТЁС» տիպի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է», - ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում: /Aysor.am/
|
Просмотров: 556 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |