Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 13 » ԼՂՀ ԱԳՆ. Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը տարօրինակ է
15:07
ԼՂՀ ԱԳՆ. Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը տարօրինակ է
Վերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված` Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, որի առիթը 2010 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԼՂՀ արտգործնախարարությունը այս կապակցությամբ նշում է. «Անտարակույս, ԼՂՀ այցելությունների անցանկալիության վերաբերյալ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը երաշխավորական-տեղեկատվական բնույթ է կրում, ինչի մասին, մասնավորապես վկայում է այն, որ Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում նշված տեղեկատվությունը բացակայում է: Սակայն հավատարիմ մնալով իրեն` պաշտոնական Բաքուն ուռճացնում է հիշյալ թեման»: 

«Այդուհանդերձ, տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը, քանի որ նաև այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը հիմնված է ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Արդյո՞ք լեհական իշխանությունները դրանով իսկ չեն ոտնահարում իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Չէ որ դեռ ոչ մեկի կողմից չի բեկանվել ազատ տեղաշարժվելու և ճշմարտացի տեղեկատվություն ստանալու մասին իրավունքի միջազգային համաձայնագիրը: Միանգամայն տեղին կլինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար պան Ռադոսլավ Սիկորսկուն, թե արդյո՞ք տվյալ սահմանափակումը տարածվում է նաև լեհ քաղաքացի Անջեյ Կասպշիկի վրա: 

Ի դեպ, ամեն ինչից դատելով, Բաքվի չինովնիկների սպառնալիքները հազիվ թե տպավորություն թողնեն որևէ մեկի մոտ: Չնայած նրան, որ արտասահմանցիների այցերը Արցախ` Բաքվում համարում են քրեորեն պատժելի հանցանք, անկախության հռչակումից ի վեր ԼՂՀ են այցելել տասնյակ հազարավոր օտարերկրացիներ` զբոսաշրջիկներ, քաղաքագետներ, գործարարներ, դերասաններ, լրագրողներ, այդ թվում` Ադրբեջանի ամենաբարեկամ երկրների, օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչներ: 

Ավելին, Արցախ այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը, այդ թվում` ԵՄ երկրներից, տարեցտարի կայուն կերպով ավելանում է: Բազմաթիվ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են ժամանում: 2010 թվականին առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի և Կոտ դ’Իվուարի քաղաքացիներ: 

Այդ ամենը վկայում է այն մասին, որ աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը և այն բանին, որ ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիները հայտարարվում են «նոն գրատա» անձինք: Զբոսաշրջիկներին հրապուրում են հինավուրց պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, առողջ բնապահպանական միջավայրը և այլն: Սակայն, նրանց խոսքերով, երկրի հիմնական հարստությունը կազմում են նրա բարյացակամ և հյուրասեր մարդիկ: 

Անկասկած, այսուհետև ԼՂՀ-ում առանձնահատուկ ուշադրությամբ կվերաբերվեն Լեհաստանի քաղաքացիներին, ովքեր անտեսելով արհեստական արգելքները, կայցելեն ԼՂՀ», - ասված է ԼՂՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
 
/Aysor.am/
Просмотров: 461 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ