Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Январь » 16 » Կոչ միջազգային հանրությանը
11:57
Կոչ միջազգային հանրությանը
Քսան տարի առաջ` 1990թ. հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանական գործողություն, որը մնաց մարդկության դեմ չհետաքննված, չդատապարտված և չպատժված հանցագործություն: Այս մասին նշված է հասարակական մի շարք կազմակերպությունների` միջազգային կառույցներին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարաններին, կառավարություններին ուղղված դիմումի տեքստում:

Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոնը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը, Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ԲՀԿ երիտասարդական հարցերի հանձնաժողովը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը, ՕԵԿ երիտասարդական միությունը, Երիտասարդական ակումբների դաշնությունը ծրագրում են հունվարի 19-ին ստորագրահավաք կազմակերպել` հնարավորություն տալով հասարակական և քաղաքական միավորումներին միանալ դիմումին, կոչով դիմել առաջադեմ մարդկությանը, ում համար իսկապես թանկ են խաղաղության եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, որպեսզի երկրագնդի որևէ անկյունում նման բարբարոսություններն այլևս տեղ չունենան:

«Յոթ օրվա ընթացքում իրականացվում էին հայազգի խաղաղ քաղաքացիների դաժան սպանություններ, բռնություն, ջարդեր և կողոպուտ, որոնք ամփոփվեցին Բաքվի 250 հազար հայության ամբողջական արտաքսմամբ: Ադրբեջանական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը` սկսած 1988թ. Սումգայիթում, այնուհետ Կիրովաբադում (Գանձակ) (1988թ.), Բաքվում (1990թ.), «Կոլցո» օպերացիայի ընթացքում (1991թ.), Մարաղայում (1992թ.) և նախկին Ադրբեջանական ԽՍՀ բոլոր բնակավայրերում, տարածաշրջանի սահմաններից դուրս (Բուդապեշտ 2004թ.) չի դադարում մինչ օրս` ձեռքբերելով նորանոր ու ավելի սպառնացող ձևաչափեր»,-ասված է դիմումի մեջ:

Դեռևս 1990թ. հուլիսի 27-ի «Նյու Յորք թայմս» թերթում Խորհրդային Միությունում հակահայկական ջարդերի կապակցությամբ հրատարակված միջազգային իրավապաշտպան, հասարակական և գիտական ավելի քան 100 ակնառու գործիչների կողմից ստորագրված միջազգային հանրությանն ուղղված բաց նամակում Բաքվի դեպքերին տրվել է հստակ և համարժեք գնահատական: «Մեր նպատակն է միջազգային հանրությանը տեղեկացնել մարդկության ապագայի համար շարունակական վտանգի մասին, որ ներկայացնում է ռասիզմի այդօրինակ տարատեսակը»:

Ցավոք, պատեհաժամ այդ ահազանգը չարժանացավ համարժեք արձագանքի: Հենց դա է մեզ ստիպում այսօր` Բաքվի հայերի ցեղասպանության 20-ամյակի օրերին, պահանջել ճանաչել և դատապարտել ռասիզմը պաշտոնական գաղափարախոսության ու քաղաքականության աստիճանի բարձրացրած և տարածաշրջանին նոր ցեղասպանություններով սպառնացող Ադրբեջանի կողմից իրագործված մարդկության դեմ հանցագործությունը: Վերականգնել Ադրբեջանից վտարված գրեթե կես միլիոն հայության, ինչպես նաև այլ ազգությունների տասնյակ հազարավոր ներկայացուցիչների իրավունքները, ովքեր ստիպված էին լքել Ադրբեջանը ռասիզմի սանձարձակության ժամանակահատվածում: Հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու անվտանգ գոյության և ժողովրդավարական զարգացման իրավունքը:

«Աշխարհի պետությունները պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Անտարբերությունն ու լռությունն այս դեպքում կարող են նոր ցեղասպանության պատճառ դառնալ»: Բաց նամակի հեղինակների այս խոսքերն այսօր ավելի քան արդիական են: Այսօր` 20 տարի անց, այս նախազգուշացումը վերջապես պետք է դառնա կոչ ի գործողություն բոլորին, ում համար իրապես թանկ են խաղաղության եւ մարդու իրավունքների իդեալները»,-ընդգծում են հասարակական-քաղաքական կազմակերպությունները: Արմենպրես
Просмотров: 638 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ