Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 31 » Կարծիք. ԼՂՀ-ն պետք է բարձրաձայնի նաև Ադրբեջանի այլ ազգերի մասին
14:33
Կարծիք. ԼՂՀ-ն պետք է բարձրաձայնի նաև Ադրբեջանի այլ ազգերի մասին
Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն փախստականների բողոքներ և այլ փաստաթղթեր է ուղարկել ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովին: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց Քաղաքական, կրոնական և ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Պոլատովը:

«Մենք նամակներ ենք տվել մեր պատվիրակությանը, որոնք պետք է փոխանցեն ենթահանձնաժողովին: Մենք էլ ենք այնտեղ հարցեր ներկայացրել: Սակայն դեռ տեղյակ չենք մեր հարցերը տեղ հասել են, թե` ոչ»,- ասաց նա:

Ըստ բանախոսի` ԼՂՀ-ի պատվիրակության ներկայությունը Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովին պարտադիր է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի ԼՂՀ-ին այդ հարցում: Է. Պոլատովի կարծիքով` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բարձրաձայնեն նաև Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունների ճակատագրի մասին:

«Ինչու՞ է պակասել թալիշների թիվը, որոնք հայերից հետո երկրորդ ազգային փոքրամասնությունն էին Խորհրդային Ադրբեջանում: Այսօր հազիվ 70 հազար մարդ է թվագրվում: Որտե՞ղ են ուդիները: Նրանց մեծ մասը, ազգանվան մեջ ունենալով «յան» վերջածանց, հալածվեցին` առանց ազգային պատկանելությունը պարզելու»,- նշեց խորհրդի քարտուղարը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին Ադրբեջանը ստեղծվել էր որպես ինտերնացիոնալ պետական կազմավորում, որտեղ բնակչության զգալի մասը հայերն ու «մահմեդականներն» էին կազմում:

Ըստ բանախոսի` ազգերի ուծացման քաղաքականությունը մեկնարկել էր Ստալինի հրահանգով` 1936-թվականից, որին զոհ գնացին ոչ միայն հայերը, այլ նաև բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` ուդիները, թալիշները, թաթերը, ավարները, լեզգիններն ու մյուսները:

«Նման վիճակում միայն մի ելք է մնում` թոթափել հակաժողովրդավարական ազգայնական այս ռեժիմը և ստեղծել Մերձկասպիական համադաշնություն, որտեղ բոլոր ազգային խմբերը կկարողանան հաշտ և փոխադարձ հարգանքով ապրել», - նշեց Է. Պոլատովը: 
 
/Aysor.am/
Просмотров: 507 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ