«Վերջին ութ տարվա ընթացքում իսլամական կուսակցությունը` ներկայիս վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, Թուրքիան ժողովրդակավարական աշխարհիկ հանրապետությունից հետզհետե վերածեց իսլամական պետության: Բանակը և սահմանադրական կարգը թուլացվեցին, երկրի նախագահ նույնպես դարձավ իսլամիստը, կուսակցության կողմնակիցները գլխավորեցին անվտանգության ծառայությունները», - այս մասին NEWSru.co.il-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի կառավարության փոխվարչապետ, ռազմավարական հարցերով նախարար Մոշե Յաալոնը:
Նա նշել է, որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը գիտակցում էր, որ երկրում ժողովրդավարությունը պետք է զարգացնել քայլ առ քայլ` պաշտպանելով այն իսլամիստներից:
«Ժողովրդավարության պաշտպան դարձավ բանակը: Արևմտյան երկրների ներկայացուցիչներին դա թվում էր ժողովրդավարական նորմերի խախտում, առավել ևս, որ բանակը մեկուսացրել էր իսլամիզացման ցանկացած փորձ», - նշել է նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Իսրայելի միջև ներկայիս հարաբերություններին, փոխվարչապետի կարծիքով, Էրդողանի` իշխանությանը գալուց հետո Թուրքիան մնում էր Իսրայելի ռազմավարական գործընկերը:
«Երկու կողմերն էլ «Իրան-Սիրիա-«Հզբալլա»-«ՀԱՄԱՍ»-ը սպառնալիք էին համարում: Իսկ այժմ Թուրքիան համագործակցում է նրանց հետ, ինչը հակասում է մեր շահերին», - նշել է Մոշե Յաալոնը: /Aysor.am/
|