Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 25 » Կարևոր է ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ արյունահեղություն թույլ չտալ. ռուս փորձագետ
16:09
Կարևոր է ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ արյունահեղություն թույլ չտալ. ռուս փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կարևոր է ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղություն թույլ չտալ, կարծում է ռուս փորձագետ, Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը։

«Հայերը Ղարաբաղն իրենց տարածքն են համարում և այնտեղից չեն պատրաստվում հեռանալ, ադրբեջանցիները նույնպես Ղարաբաղն իրենց տարածքն են համարում և չեն կարող հաշտվել, որ տարածքն անկախ կլինի։ Ոչ մի համաժողով և սեմինար այստեղ չի օգնի, քանի որ այստեղ կողմերի դիրքորոշումների համատեղում  չկա... Կարևոր է լայնածավալ արյունահեղություն թույլ չտալ, իսկ այն կարող է լայնածավալ լինել, առավել լայնածավալ, քան որոշ մարդկանց թվում է»,- երեքշաբթի «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Միխեևը։

Ըստ փորձագետի՝ համաժողովների և սեմիներների ժամանակ որքան ցանկանում ես, կարող ես քննարկել Ղարաբաղի հարցը, բայց դրանից հետո հայերը պատրաստ չեն լինի հրաժարվել տարածքից, իսկ ադրբեջանցիները՝ այն պահանջելուց։

«Այդ պատճառով պետք է բանակցել և կենտրոնանալ այն հարցի վրա, որը կարևոր է՝ լայնածավալ արյունահեղություն թույլ չտալ։ Դա իրական բան է, որը գտնվում է իրական քաղաքականության հարթությունում։ Այդ մասին կարելի է խոսել, քննարկել, առաջարկներ անել, բայց, ցավոք, դեռ մենք կողմերի դիրքորոշումների անհամապատասխանություն ենք տեսնում, ինչը չի թողնում առաջ ընթանալ»,- ասաց Միխեևը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

/Newsarmenian.am/
Просмотров: 456 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ