«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը` հունվարի 21-ին Երևանի ավագանին գումարեց այս տարվա առաջին արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց։ Նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Առաջին հարցը քաղաքապետարանի և վարչական շրջանների կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն էր։ Անդրադառնալով փոփոխություններին քաղաքապետը նշեց, որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ, ով առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործ աշխատել։ Բացի այդ, արտաքին բարեկարգման գործառույթները կանոնակարգելու նպատակով՝ քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը կունենա նաև գլխավոր դիզայներ։
Նախկին երեքի փոխարեն Երևանի քաղաքապետն այսուհետ կունենա չորս տեղակալ։ Կատարված կառուցվածքային փոփոխությունների համաձայն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կհամակարգի տրանսպորտի, քաղաքաշինության, հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչությունը։
«Վարչական շրջաններին որոշակի աշխատանքներ և գործառույթներ ենք պատվիրակելու, որով աճելու են, համապատասխանաբար, նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Այժմ քննարկվում են այն հայտանիշները, որոնցով վարչական շրջանը ամեն ամիս հաշվետվություն է տալու։ Դրանց ամփոփումը, գնահատումը և հետագայում վարչական շրջանների աշխատանքի վարկանշումը կատարելու է այս բաժինը»,- քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ` պարզաբանեց Երևանի քաղաքապետը։
Կարեն Կարապետյանը ներկայացրեց նաև մյուս փոխքաղաքապետերի գործառույթները։ Նրանցից մեկը կհամակարգի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտները, մյուսը՝ կրթության, առողջապահության, մշակույթի վարչությունները, երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի ու երիտասարդության բաժինները։
Քաղաքապետի նոր տեղեկալը՝ Վահագն Առաքելյանը, ում նշանակման հարցը, ի դեպ, օրակարգի երկրոդ կետն էր, կհամակարգի ֆինանսական հոսքերի, ակտիվների և գույքի կառավարումը։ «Այս ոլորտում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք առաջին հերթին քաղաքապետարանի ակտիվներն ու ապառքները հավաքագրելու առումով»,- նշեց քաղաքապետը։ Նոր փոխքաղաքԿառուցվածքային փոփոխություններ` Երևանի քաղաքապետարանում
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը` հունվարի 21-ին Երևանի ավագանին գումարեց այս տարվա առաջին արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց։ Նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Առաջին հարցը քաղաքապետարանի և վարչական շրջանների կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն էր։ Անդրադառնալով փոփոխություններին քաղաքապետը նշեց, որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ, ով առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործ աշխատել։ Բացի այդ, արտաքին բարեկարգման գործառույթները կանոնակարգելու նպատակով՝ քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը կունենա նաև գլխավոր դիզայներ։
Նախկին երեքի փոխարեն Երևանի քաղաքապետն այսուհետ կունենա չորս տեղակալ։ Կատարված կառուցվածքային փոփոխությունների համաձայն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կհամակարգի տրանսպորտի, քաղաքաշինության, հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչությունը։
«Վարչական շրջաններին որոշակի աշխատանքներ և գործառույթներ ենք պատվիրակելու, որով աճելու են, համապատասխանաբար, նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Այժմ քննարկվում են այն հայտանիշները, որոնցով վարչական շրջանը ամեն ամիս հաշվետվություն է տալու։ Դրանց ամփոփումը, գնահատումը և հետագայում վարչական շրջանների աշխատանքի վարկանշումը կատարելու է այս բաժինը»,- քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ` պարզաբանեց Երևանի քաղաքապետը։
Կարեն Կարապետյանը ներկայացրեց նաև մյուս փոխքաղաքապետերի գործառույթները։ Նրանցից մեկը կհամակարգի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտները, մյուսը՝ կրթության, առողջապահության, մշակույթի վարչությունները, երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի ու երիտասարդության բաժինները։
Քաղաքապետի նոր տեղեկալը՝ Վահագն Առաքելյանը, ում նշանակման հարցը, ի դեպ, օրակարգի երկրոդ կետն էր, կհամակարգի ֆինանսական հոսքերի, ակտիվների և գույքի կառավարումը։ «Այս ոլորտում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք առաջին հերթին քաղաքապետարանի ակտիվներն ու ապառքները հավաքագրելու առումով»,- նշեց քաղաքապետը։ Նոր փոխքաղաքապետը կհամակարգի նաև զարգացման և ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչությունը, որի գլխավոր գործառույթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության խթանումն է . «Մենք ունենք մինչև 2020 թվականի համար դեռևս 2005 թվականին հաստատված գլխավոր հատակագիծ։ Բայց այսօր տեսնում ենք, որ փաստացի իրավիճակն ու այն կանախատեսումը, որն ունեցել ենք, բավականին շեղված են»։
Ավագանուն ներկայացվեց նաև աշխատակազմի նորանշանակ քարուղարի գործառույթները, ըստ որի վերջինը համակարգելու է արտաքին կապերի ոլորտը, քարտուղարության, անձնակազմի կառավարման և Երևանի ավագանու հետ աշխատանքների բաժինները։
Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև վարչությունների լիազորությունների մասով։ Իրավաբանական վարչության կառուցվածքը համալրվել է բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նորաստեղծ բաժնով ։
Արտահերթ նիստի օրակարգային երկու հարցերն էլ հաստատվեցին միաձայն»։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ապետը կհամակարգի նաև զարգացման և ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչությունը, որի գլխավոր գործառույթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության խթանումն է . «Մենք ունենք մինչև 2020 թվականի համար դեռևս 2005 թվականին հաստատված գլխավոր հատակագիծ։ Բայց այսօր տեսնում ենք, որ փաստացի իրավիճակն ու այն կանախատեսումը, որն ունեցել ենք, բավականին շեղված են»։
Ավագանուն ներկայացվեց նաև աշխատակազմի նորանշանակ քարուղարի գործառույթները, ըստ որի վերջինը համակարգելու է արտաքին կապերի ոլորտը, քարտուղարության, անձնակազմի կառավարման և Երևանի ավագանու հետ աշխատանքների բաժինները։
Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև վարչությունների լիազորությունների մասով։ Իրավաբանական վարչության կառուցվածքը համալրվել է բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նորաստեղծ բաժնով ։
Արտահերթ նիստի օրակարգային երկու հարցերն էլ հաստատվեցին միաձայն»։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: /Aysor.am/
|