Երուսաղեմում հայկական և հունական հոգևորականների միջև անընդհատ բախումները Իսրայելի իշխանությունների սադրիչ գործողությունների արդյունքն են։ Նրանք իրենց առջև նպատակ են դրել ազատվել Երուսաղեմում հայկական տարրից։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը։
Նրա խոսքով, հրեաների սուրբ լեռը՝ Սիոնը, փաստորեն գտնվում է հայ համայնքի տիրապետության տակ։ Քահանայի հաղորդմամբ, Իսրայելը հայերին իրենց տարածաշրջանից դուրս հանելու ծրագրային քաղաքականություն է իրականացնում։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը ոչնչով չի կարող դիմակայել այդ քաղաքականությանը, քանի որ նման մոտեցումը կարող է ընկալվել միջամտություն այլ երկրի ներքին գործերին։ Բացի դրանից, Հայաստանն այդ տարածքները բնակեցնելու և զարգացնելու միջոցներ չունի, և այդ խնդիրը այնտեղ փորձում է իրականցնել «հայ հոգևորականությունը»։
Ընդ որում, Հայրապետյանը կարծում է, որ նման պայմաններում բախումները կշարունակվեն նաեւ հետագայում, քանի որ խնդիրն ունի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական ենթատեքստ։
Հիշեցնենք, որ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում հայ և հույն հոգևորականների միջև վերջին ծեծկռտուքը եղել է դեկտեմբերի 30-ին և ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։ Ծեծկռտուքի ժամանակ հայ հոգևորականներից մի քանիսը վիրավորվել են։ Երուսաղեմում հայ և հույն հոգեւորականների միջև միջադեպերն արդեն «ավանդական» են դարձել: Նման դեպքերը Երուսաղեմում տեղի են ունենում հիմնականում Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի կամ Հարության եկեղեցական տոների կապակցությամբ: Պատճառն այն է, որ հույն հոգևորականներին դուր չի գալիս, որ ավանդաբար հայ հոգևորականները մեծ դերակատարում ունեն Երուսաղեմում տեղի ունեցող արարողություններին։ Աղբյուր`Նյուս ամ