Блог
Главная »
2010 » Январь » 30 » Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին
11:33 Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին |
Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմնակից է, որ ԼՂ խնդիրը լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով: Իրանը պատրաստ է կարողացածի չափով առաջարկել իր օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին: Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին Երեւանում Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի ավարտից հետո, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքերով` Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների խնդիրները Իրան-Հայաստան քննարկումների մասն են կազմում: «Մենք հարևան ենք և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, որոնք մեր լավ բարեկամներն են, ապրում ենք նույն տարածաշրջանում, և որպես այդ երկու երկրների բարեկամ` մեր նպատակն է տարածաշրջանում տեսնել խաղաղություն և կայունություն: Մենք պետք է կարողանանք տարածաշրջանային կողմնորոշումներով հասնել տարածաշրջանային կայունության վերականգնմանը»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ 2008թ-ի վրաց-օսական իրադարձությունները չպետք է կրկնվեն, տարածաշրջանի անվտանգությունը, տրանսպորտային հարցերը և էներգետիկան այն խնդիրներն էին, որոնց վրա ազդեցություն գործեցին այդ իրադարձությունները:
|
Просмотров: 624 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |