Блог
Главная »
2010 » Январь » 7 » Հայաստանի զինված ուժերը պատրաստ են
13:24 Հայաստանի զինված ուժերը պատրաստ են |
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մեր երկրի պաշտպանական գերատեսչությունում:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2009 թ. կատարված աշխատանքները, քննարկվել են մեր բանակի մարտական պատրաստվածությանը, զինված ուժերի հետագա զարգացման ու կատարելագործման ուղղությամբ 2010 թ. ընթացքում ծրագրավորված աշխատանքներին վերաբերող հարցեր: Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ «մեր զինված ուժերը պատրաստ են լուծելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները և կասեցնելու մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»:
|
Просмотров: 715 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |