Блог
Главная »
2011 » Январь » 27 » Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում
12:47 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում |
Հայաստանի շախմատի առաջնության 8-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Աշոտ Անաստասյանին և 5,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ավետիք Գրիգորյանն առավելության հասավ Դավիթ Գ. Պետրոսյանի, Տիգրան Քոթանջյանը` Արա Մինասյանի, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը` Արտաշես Մինասյանի նկատմամբ: Արման Փաշիկյան-Սամվել Տեր-Սահակյան և Զավեն Անդրիասյան-Հրանտ Մելքումյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
4 մասնակիցներ` Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը, վաստակել են 5-ական միավոր և բաժանում են 2-5-րդ հորիզոնականները: 4,5-ական միավորով նրանց հաջորդում են Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը: Արտաշես և Արա Մինասյանները վաստակել են 3,5-ական, Դավիթ Գ. Պետրոսյանը` 2,5, Աշոտ Անաստասյանն ու Տիգրան Քոթանջյանը` 2-ական միավոր:
/Panorama.am/
|
Просмотров: 483 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |