Блог
Главная »
2011 »
Январь »
25 » Հայաստանի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունները 2011 թվականի երկկողմ համագործակցության պլան են ստորագրել
15:55 Հայաստանի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունները 2011 թվականի երկկողմ համագործակցության պլան են ստորագրել |
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունները 2011 թվականի երկկողմ համագործակցության պլան են ստորագրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը` նշելով, որ համագործակցությունը հատկապես աշխուժացել է` Աֆղանստանում գերմանական խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ զորախմբի առաքելության արդյունքում:
Հայ խաղաղապահները աֆղանական Կունդուզ գավառում օդանավակայանի անվտանգությունն են ապահովում՝ ISAF հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարության ներքո։ Համակազմում են հետևակային դասակը, ռազմական բժիշկը և շտաբի սպաներ:
/Newsarmenian.net/
|
Просмотров: 512 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |