Блог
Главная »
2010 » Январь » 10 » Հայ խաղաղապահները մեկնեցին
13:49 Հայ խաղաղապահները մեկնեցին |
Հունվարի 9-ին, հայ խաղաղապահ ստորաբաժանման Գերմանիա, ապա Աֆղանստան մեկնելու կապակցությամբ, կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Դիմելով խաղաղապահ բրիգադի զինվորականներին՝ նախարարն ասաց. «Միջազգային հանրության մեջ մեր Զինված ուժերի ձեռք բերած վարկն ու հեղինակությունը, եւ նաեւ մեր պետության, որպես միջազգային հանրության լիարժեք անդամի, կայացումը մեր առջեւ բարոյական պարտավորություն է ստեղծում, որպեսզի մենք մասնակից լինենք այն խնդիրներին, որոնք այսօր մտահոգում են միջազգային հանրությանը: Մենք չենք կարող անմասն մնալ միջազգային կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ անցկացվող միջոցառումներից: Դա բխում է ՀՀ ազգային անվտանգության առանձնահատկություններից եւ առաջնահերթություններից: Հավաստիացնում եմ, որ կատարելով ձեր առաքելությունն Աֆղանստանում, դուք անգնահատելի ծառայություն եք մատուցում մեր հայրենիքին: Պետք է հիշեք, որ դուք աֆղան ժողովրդի հյուրն եք: Ձեր գործողությունները նրանց պաշտպանելն է, եւ այդ գործում պետք է լինեք աչալուրջ»:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին` նյութական ու բարոյական աջակցության համար, որի շնորհիվ մեր անձնակազմի Աֆղանստանում տեղակայման խնդիրներն ամբողջությամբ ապահովված են:
Զինվորականներին դիմեց նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը, ով տեղեկացրեց, որ հունվարի վերջին Լոնդոնում կքննարկվեն Աֆղանստանում հետագա գործողությունների հետ կապված խնդիրները:
Մեկ ամիս անց 40 հոգանոց հայ խաղաղապահների ստորաբաժանումը գերմանական ուժերի կազմում կմեկնի Աֆղանստան, որտեղ կմնա 6 ամիս:
|
Просмотров: 685 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |