Блог
Главная »
2010 » Январь » 18 » Հանդիպում Ռոբերտ Բրադկեի հետ
11:14 Հանդիպում Ռոբերտ Բրադկեի հետ |
Հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում: Այդ կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ կառուցողական և ռազմատենչ մոտեցումներից:
Միաժամանակ Նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության առարկա չեն, և այդ փաստի անտեսման ցանկացած փորձ անհնարին է դարձնում հակամարտության համապարփակ կարգավորումը:
Իր հերթին Ռոբերտ Բրադկեն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Հանդիպմանն արծարծվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Երկուստեք նշվել է, որ հայ-թուրքական և ադրբեջանա-ղարաբաղյան փոխհարաբերություններն առանձին ու իրար հետ չփոխկապակցված գործընթացներ են:
|
Просмотров: 665 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |