Հակերները կոտրել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի սոցիալական Facebook ցանցի անձնական էջն ու վերջինիս անունից հայտարարություն տարածել:
Հայտարարությունում ասված է, թե նախագահը չի պատրաստվում մասնակցել 2012 թ-ին նախանշված նախագահական նոր ընտրություններին: Այս մասին գրում է «Գազետա.ռու» - ն` հղում անելով «Ֆիգարո» թերթին:
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում առկա արտակարգ իրավիճակը, ես որոշում եմ կայացրել չմասնակցել 2012 թ-ին նախանշված նախագահական հերթական ընտրություններին», - ասված է հայտարարությունում, որն ի դեպ զետեղված է բազում տառասխալներով:
Տեղեկատվության համաձայն, Սարկոզին արձագանքել է մեկ այլ հայտարարությամբ, որտեղ ասված է, թե ինքը հանդես չի եկել վերոնշյալ հայտարարությամբ, և ընդամենը հակերների զոհ է դարձել:
Նշենք, հակերների զետեղած հայտարարության մեջ հրավեր է եղել մասնակցելու Սարկոզիի հրաժետի արարողությանը, որը նշանակված է եղել վերջինիս նախագահության պաշտոնավարման վերջին օրը՝ 2012 թ-ի մայիսի 6-ին:
Մի քանի օր շարունակ մոտ 200 000 անգամ այցելած հայտարությունն արդեն ջնջվել է, գրում է պարբերականը:
/Panorama.am/
|