Блог
Главная »
2010 » Январь » 30 » Ֆրանսիան ողջունում Է Վրաստանի ռազմավարությունը
11:57 Ֆրանսիան ողջունում Է Վրաստանի ռազմավարությունը |
Վրաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում Է հակամարտության գոտիների նկատմամբ ռազմավարությանը վերաբերող Վրաստանի կառավարության նախաձեռնությունը: Այդ մասին ասված Է դեսպանության՝ հունվարի 29-ին տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
«Մենք ողջունում ենք Վրաստանի կառավարության նշված նշանակալի նախաձեռնությունը: Վրաստանի ռազմավարությունը կառուցողական փուլ Է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների բնակիչների համար լարվածությունը թուլացնելու հարցում»,-նշվում Է հայտարարության մեջ: Դեսպանությունը կոչ Է անում կողմերին՝ «դրական դիրք բռնել այդ ռազմավարության նկատմամբ և աշխատել դրա իրագործմանը օժանդակելու համար»:
«Մենք հատկապես կոչ ենք անում Վրաստանին և տարածաշրջանային խաղորդներին՝ ընդունելի միջավայր ստեղծել հարաբերությունները բարելավելու համար»,-ընդգծել Է դիվանագիտական ներկայացուցչությունը: «Մենք սպասում ենք գործողությունների ծրագրին, որտեղ կսահմանվեն ռազմավարության իրականացման կոնկրետ փուլերը: Մենք պատրաստ ենք մեր ավանդը ներդնել այս նոր ջանքերում, որոնք հնարավորություն կտան հասնելու կոնկրետ հաջողությունների»,-հայտարարել Է Ֆրանսիայի դեսպանությունը:
|
Просмотров: 652 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |