Блог
Главная »
2011 » Январь » 27 » ԵԽԽՎ-ում կքննարկեն Բելառուսում տիրող հետընտրական իրավիճակը
10:50 ԵԽԽՎ-ում կքննարկեն Բելառուսում տիրող հետընտրական իրավիճակը |
Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) Ստրասբուրգում կքննարկի Բելառուսում տիրող իրավիճակը:
Քննարկմանը ներկայացված բանաձևում նշվում է, որ ԵԽԽՎ-ն անհանգստացած է Բելառուսում դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո ընդդիմադիրներին հետապնդման փաստերով:
Բելառուսի իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել երկրի նախագահի պաշտոնի նախկին թեկնածուներին և նրանց կողմնակիցներին, ովքեր ձերբակալված են դեկտեմբերի 19-ին Մինսկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործի շրջանակներում:
Բանաձևի նախագծում նաև նշվում է ԵԽԽՎ մտադրությունը` ժամանակավորապես դադարեցնել ԵԽԽՎ – Բելառուսի իշխանություններ շփումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
/Aysor.am/
|
Просмотров: 516 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |