Блог
Главная »
2011 » Январь » 25 » Երևանում մեկնարկեց «Համատեղ ձգտում 2011» համաժողովը
11:01 Երևանում մեկնարկեց «Համատեղ ձգտում 2011» համաժողովը |
Հունվարի 25-ին Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը:
«Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում: Զորավարժության պլանավորման երևանյան համաժողովին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ:
Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Սկսելով իր ելույթը` Դ.Տոնոյանը նախ դատապարտել է Մոսկվայում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, այնուհետև անդրադարձել համաժողովի աշխատանքներին և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` համաժողովն իր աշխատանքները շարունակելու է մինչև հունվարի 28-ը:
/Aysor.am/
|
Просмотров: 459 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |