Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 25 » ԵԱՀԿ ՄԽ-ի խնդիրը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խողովակի պահպանումն է. հայ քաղաքագետ
16:07
ԵԱՀԿ ՄԽ-ի խնդիրը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խողովակի պահպանումն է. հայ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի իրական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խողովակի պահպանումն է, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների հետ կապված իրավիճակը, որոնցում կողմերի միջև խողովակ կա, ավելի դրական է զարգացել:

Իսկանդարյանի խոսքերով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի երկրորդ խնդիրը գործընթացի միջազգայնացումն է, «որպեսզի հայերն ու ադրբեջանցիները չլինեն միայնակ, այլ լինեն նվազագույնը ֆրանսիացիների, ռուսների և ամերիկացիների հետ»:

«Եվ այս խնդիրը Մինսկի գործընթացը կատարում է արդեն ավելի քան 18 տարի: Լավ է կատարում՝ հայտնի խնդիրներով, սակայն այս փոխգործակցությունը շարունակվում է, ընդ որում ժամանակի ընթացքում գործընթացն անցել է մի քանի շատ խոշոր ճգնաժամերի միջով», - ասաց նա երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը հնգօրյա պատերազմից և 2008 թ.-ին Ղարաբաղի մասին մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո իր վրա բանակցողի բավականին լուրջ դեր է վերցրել:

«Իմ կարծիքով՝ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ է, որ նման բան է արվում, ամենայն հավանականությամբ, մյուս համանախագահների քարտ-բլանշով», - ասաց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

/Newsarmenia.am/
Просмотров: 492 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ