Блог
Главная »
2010 » Январь » 22 » ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
18:14 ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը |
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջան այցի արդյունքների վերաբերյալ: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությն համաձայն դրանում ասված Է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Ռոբերտ Բրադկեն Երեւանում հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Համանախագահները, իրենց երկրների նախագահների ցուցման համաձայն, որը 2009 թվականի հուլիսին տրվել Է Ակվիլլայում, Սերժ Սարգսյանին են հանձնել մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակի հիմնարար սկզբունքների վերջին խմբագրությունը, որը նախագահ Իլհամ Ալիեւին ներկայացրել Էին դեկտեմբերին Ադրբեջան կատարած այցի ընթացքում:
Հունվարի 21-ին համանախագահները Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Քննարկումների ընթացքում նախագահները հայտարարել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով շարունակելու մտադրության մասին:
Այնուհետեւ համանախագահները այցելել են Աստանա՝ խորհրդակցելու Ղազախստանի կառավարության հետ՝ կապված ԵԱՀԿ-ում այդ երկրի նախագահության հետ: Կոնսուլտացիաներից հետո համանախագահները կուղեւորվեն Սոչի, որտեղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ տեղի Է ունենալու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը:
|
Просмотров: 734 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |