Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 19 » Է. Շարմազանով. Ստորագրված հռչակագիրը՝ որպես նախագահ Սարգսյանի հետևողական քայլերի արդյունք
12:54
Է. Շարմազանով. Ստորագրված հռչակագիրը՝ որպես նախագահ Սարգսյանի հետևողական քայլերի արդյունք
«Մինչ ՀՀ նախագահի Կիպրոս կատարած այցը, երկու երկրների քաղաքական, մշակութային հարաբերությունները բարձր մակարդակում էին, սակայն նախագահի պետական այցը Կիպրոս դրական առումով նոր որակի վրա դրեց հայ-կիպրական հարաբերությունները, ինչի վառ ապացույցը նախագահների ասուլիսի ընթացքում հնչած գնահատականներն էին և Եմ անդամ Կիպրոսի ու Հայաստանի միջև ստորագրված հռչակագիրը»,- անդրադառնալով ՀՀ նախագահի Կիպրոս կատարած այցին՝ Panorama.am-ին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Պատգամավորն այդ հռչակագրից մի քանի կետ առանձնացրեց. «Նախ Հայաստանն առաջին անգամ է ԵՄ անդամ պետության հետ նմանատիպ հռչակագիր կնքում, իսկ դրանում Կիպրոսն իր զինակցությունն է հայտնում Հայաստանի նախաձեռնություններին, մասնավորապես Արցախի հարցի լուծմանը: Խոսելով երեք սկզբունքների մասին, Կիպրոսը շեշտը դնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Այսինքն՝ ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի Հանրապետությունը Արցախի հարցի լուծում տեսնում է՝ ապավինելով ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Եվ սա այն դեպքում, որ Կիպրոսն ինքն ունի հարց Թուրքիայի հետ՝ կապված իր հողերի բռնազավթման հետ ու այդ հարցում նա ապավինում է տարածքային ամբողջականության սկզբունքին: Սակայն դա չի խանգարում Կիպրոսին, որպեսզի ԼՂ հարցում Կիպրոսը պաշտպանի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Սա շատ կարևոր է, քանի որ այն նորույթ է մեր դիվանագիտության մեջ և հենց այստեղ է, որ մենք տեսնում ենք նախագահ Սարգսյանի հետևողական քայլերի հաջորդականությունը և դրանց արդյունքները»,- ասաց պատգամավոր:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որը քաղաքական հռչակագրում առանձնացրեց խորհրդարանականը՝ այն է, որ Կիպրոսն անդրադարձ կատարելով հայ-թուրքական հարաբերություններին՝ հայտարարում է, որ պրոցեսը մտել է փակուղի հենց Թուրքիայի պատճառով: «Սա կարևոր է հատկապես այն առումով, որ ԵՄ անդամ երկիրը քննադատում է ԵՄ ձգտող Թուրքիայի ուլտիմատումների, շանտաժի քաղաքականությունը: Սա նոր որակի հարաբերություններ է ԵՄ-Հայաստան քաղաքականությունում»,- ասաց պրն. Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ այդ հռչակագրով, Հայաստանն իր հերթին զորակցություն է հայտնում Կիպրոսին՝ Կիպրական հարցի լուծման ուղղությամբ ու իր անհամաձայնությունն է հայտնում կիպրոսի հողերի բռնազավթմանը՝ գտնելով, որ Թուրքիայի՝ Կիպրոսը մաս-մաս անելու ծրագիրը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:

/Panorama.am/
Просмотров: 501 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ