Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը նախօրեին տեղեկատվություն է տարածել այն մասին, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար Գորան Լինբլանդը, հունվարի կեսին մի ծրագիր է սկում, որը թույլ կտա եվրոպական քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին ավելի լավ ծանոթանալ ԼՂ հակամարտության կարգավորման ներկա վիճակին: Ընդ որում՝ այդ ծրագիրն իրականացվելու է Լոնդոնում տեղակայված Ադրբեջան-եվրոպական համայնք համակարգմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լինբլանդի անձի և նրա գործունեության շուրջ ժամանակին Հայաստանի քաղաքական դաշտում ու մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, Panorama.am-ը այդ հարցի վերաբերյալ զրուցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ:
«Լիբլանդն ինքն արդեն վերահաստատեց, որ Ադրբեջանի արահաստիքային դեսպանն է Եվրոպայում և իր այդ պարտականությունները շարունակում է կատարել նոր թափով: Այս հարցի վերաբերյալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները բազմիցս ընդգծել էին, որ Լիբլանդը միակողմանի է ներկայացնում խնդիրը: Սա կարծում եմ մտորելու տեղիք պետք է տա նաև մեր եվրոպացի գործընկերներին, որպեսզի նման պատասխանատու պաշտոնում չնշանակվեն մարդիկ, ովքեր այս կամ այն երկրի շահերի պաշտպան են:
Երկրորդ, պետք է ուշադրություն բևեռել այն հանգամանքին, որ երբ մենք նշում էինք, որ Լինբլանդն ակնհայտորեն ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել, մամուլում և, առհասարակ, հրապարակային դաշտում որոշ գործիչներ ասում էին՝ այդ մարդը պարզապես փորձում է Հայաստանում ժողովրդավարությունը խորացնել: Ո՞ւր են այդպես պնդող գործիչները և ինչո՞ւ են «բերանները ջուր առել» ու լռել»,- ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով, բոլորի համար էլ այժմ ակնհայտ է, թե ինչպես է և ինչու էր Լինբլանդը փորձում Հայաստանում «ժողովրդավարություն զարգացնել». վերջինիս միակ նպատակն Ադրբեջանի դիրքերն ավելի շահեկան վիճակում տեսնելն էր:
«Լինբլանդը իր պաշտոավարման ընթացքում ունեցել է ունեցել է միանգամայն միակողմանի դիրքորոշում, ուստի նրա որևէ նախաձեռնություն չէր կարող օգուտ բերել հակամարտության կարգավորման գործընթացին կամ Հայաստան ԵԽԽՎ հարաբերություններին»,- հավելեց Է. Շարմազանովը:
/Panorama.am/
|