Блог
Главная »
2010 » Январь » 20 » Է. Նալբանդյանը հուսով է
12:21 Է. Նալբանդյանը հուսով է |
«Հայլուր» լրատվական ծրագրի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք «հակասում են արձանագրությունների հիմնարար նպատակներին», Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել Է.
«Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ` պարոն Դավութողլուի հետ` տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրութույնների հիմնարար նպատակին: Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»:
|
Просмотров: 694 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |