Блог
Главная »
2010 » Январь » 30 » Բաքուն վախենում է վերացնել անցագրային ռեժիմը Իրանի հետ
11:40 Բաքուն վախենում է վերացնել անցագրային ռեժիմը Իրանի հետ |
Իրանի Իսլամական Հանրապետության կողմից փետրվարի 1-ից Ադրբեջանի քաղաքացիների համար անցագրային ռեժիմը վերացնելու կապակցությամբ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն մեկնաբանել է, որ «Իրանին շահավետ է Ադրբեջանի հետ անցագրային ռեժիմի վերացումը, քանի որ այն բավական խոշոր պետություն է, իսկ Ադրբեջանը` փոքր: Այդ պատճառով, շահն այստեղ ակնհայտ է: Իհարկե, Իրանը նման քայլ է սպասում նաև Ադրբեջանից, սակայն, չեմ կարծում, որ Բաքուն կգնա այդ քայլին: Ադրբեջանը չի գնա պատասխան քայլի Իրանի հետ, քանի որ վախենում է, որ միլիոնավոր մոլլաներ կներխուժեն երկիր և հզոր իրանացում կսկսվի, ինչը Ադրբեջանին պետք չէ»:
Նշենք, որ Ադրբեջանի հարավում մեծ թվով թալիշներ են բնակվում, որոնք իրանալեզու և իրանադավան են: Ադրբեջանի անկախացման շրջանում թալիշ ժողովուրդն անկախանալու փորձ էր կատարել, ինչը Բաքուն դաժանորեն ճնշել էր: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական իշխանությունների անհանգստությունները կապված են թալիշական հարցի հնարավոր սրման հետ, երբ անցագրային ռեժիմի վերացումից հետո երկու երկրների քաղաքացիները կկարողանան առանց խոչընդոտի հատել սահմանը:
Մյուս կողմից պարզ է, որ Բաքվի վախը պայմանավորված է նաև հանրապետությունում իրանական կրոնական գործիչների գործունեության վրա հիմնված շիաական կրոնական շարժման հնարավոր ուժեղացմամբ: Դա կթուլացնի Բաքվում ստեղծված Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության դիրքերը, որի ղեկավարը ադրբեջանական իշխանությունների դրածո Ալլահշուքյուր Փաշազադեն է:
|
Просмотров: 737 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |