Блог
Главная »
2010 » Январь » 30 » Արտակարգ դեպք Ադրբեջանի զինված ուժերում
11:47 Արտակարգ դեպք Ադրբեջանի զինված ուժերում |
Դաշքեսանում տեղակայված զորամասերից մեկի երկու զինվորներ հունվարի 28-ին երեկոյան ժամը 18-ին մոտ ավտոմատ հրազենից կրակ են բացել զորամասում զրուցող զինվորականների խմբի վրա, ինչի արդյունքում նրանցից 4-ը տեղում մահացել են, իսկ երկուսը՝ ծանր վիրավորվել: Կրակ բացած զինվորները տեղում ինքնասպան են եղել:
Այս տեղեկատվությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարությունը սպանված զինվորականների կոչումները չի հրապարակել: Սակայն ադրբեջանական լրատվական գործակալությունների տեղեկություններով, 4 սպանվածներն ու երկու վիրավորները սպաներ են եղել: Նրանց մեջ են եղել նաեւ զորամասի շտաբի պետն ու հրամանատարը:
Արդեն հայտնի է, որ զորամասի շտաբի պետը ծանր վիրավորվել է, իսկ հրամանատարը՝ տեղում մահացել: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Որոշ տեղեկությունների համաձայն, զինվորները նման քայլի են դիմել իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար:
|
Просмотров: 686 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |