Блог
Главная »
2010 » Январь » 30 » ԱՄՆ-ը ողջունում Է Վրաստանի ռազմավարությունը
12:03 ԱՄՆ-ը ողջունում Է Վրաստանի ռազմավարությունը |
ԱՄՆ-ը ողջունում Է Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի նոր ռազմավարությունը, որը երկրի կառավարության կողմից հաստատվել Է չորեքշաբթի օրը: Այդ մասին տեղեկատվություն Է տարածել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը: «Մասնակցություն համագործակցության ճանապարհով» վերտառությամբ փաստաթուղթը նախատեսում Է Վրաստանին Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների և բնակչության վերաինտեգրումը բացառապես խաղաղ ճանապարհով:
Ռազմավարությունը մշակվել Է Վրաստանի վերաինտեգրման հարցերի պետնախարարի աշխատակազմի կողմից՝ միջազգային կազմակերպությունների, վրացի փորձագետների և հակամարտությունների կարգավորման հարցերով զբաղվող ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հանձնարարականների հաշվառմամբ: Պետնախարարի աշխատակազմը ռազմավարության մշակմանը ձեռնամուխ Էր եղել 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունից հետո:
«Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում Է Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական տարածաշրջանների նկատմամբ Վրաստանի կառավարության նոր ռազմավարությունը: ԱՄՆ-ը ողջունում Է ռազմավարության նպատակներն ու խնդիրները: Ռազմավարությունը կառուցողական քայլ Է լարվածությունը վերացնելու ուղղությամբ եւ նախատեսում Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ամբողջ բնակչության մասնակցությունը»,-ասված Է հինգշաբթի տարածված հաղորդագրության մեջ:
Ռազմավարությունը, ինչպես ասված Է փաստաթղթի տեքստում, «արտացոլում Է Վրաստանի հաստատ որոշումը՝ հասնելու Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի դեօկուպացիային, կանգնեցնելու Ռուսաստանի Դաշնության կողմից բռնազավթված տարածքների բռնակցման գործընթացը և խաղաղ ճանապարհով իրականացնելու Վրաստանի սահմանադրական տարածության մեջ այդ տարածքների բնակչության վերաինտեգրումը: Վրաստանի իշխանությունները ձգտում են առաջադրված նպատակին հասնել միայն խաղաղ ու դիվանագիտական ճանապարհով: Բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը»:
Մոտ ժամանակներս փաստաթուղթը ներկայացվելու Է միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին: Մինչև 2010թ.հունիս ամիսը կավարտվի ռազմավարության իրագործման ծրագրի հետ կապված աշխատանքը: Իսկ այնուհետև կսկսվի դոնորների ներգրավման աշխատանքը:
|
Просмотров: 655 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |