Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Январь » 20 » Ադրբեջանից բռնագաղթած հայերի հատուցումը
12:29
Ադրբեջանից բռնագաղթած հայերի հատուցումը
Ադրբեջանից բռնագաղթված հայերի հատուցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն է` ազատագրված տարածքներով: Ծիծեռնակաբերդում հունվարի 19-ին Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` հատուցման պահը «մենք բաց չենք թողել»:

«Եթե մարդկանց սպանում եւ արտաքսում են, ապա ուր պետք է նրանք վերադառնան, որն է նրանց հայրենիքը, իհարկե դա ԼՂՀ-ն է` ազատագրված տարածքներով: Դա է Ադրբեջանից բռնագաղթված հայերի հատուցումը եւ հենց դա էլ մենք պետք է պահանջենք»,- ընդգծեց Վ. Հովհաննհիսյանը: Նրա խոսքով, 1990-ին Բաքվում եւ Ադրբեջանի մյուս տարածքներում ավարտվեց հայաթափման ծրագիրը, որը սկսվել էր 20-րդ դարասկզբին: «1905-ի, 1918-ի Բաքվի ջարդերը 1990-ի ցեղասպանության սկիզբն էր: Սակայն 20-րդ դարասկզբին կովկասյան թուրք ջարդարարներին չհաջողվեց հայաթափ անել Բաքուն եւ Ադրբեջանը, քանի որ այն ժամանակ այդ տարածքներում գործում էր կազմակերպված հայկական ուժ, որը տվեց համապատասխան հակահարված: Ցավոք, 1990-ին կազմակերպված հայություն չունեինք ոչ Բաքվում, ոչ Շամխորում, բայց ունեինք Ղարաբաղում: Եվ այստեղ էլ կազմակերպված ուժը կարողացավ ի վերջո հաղթանակ տանել` ողջ հայության օգնությամբ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, այսօր առաջնային տեղում է Ադրբեջանից բռնագաղթածների փոխհատուցման հարցը: 1000-ից ավելի փախստականներ Միգրացիոն պետական ծառայության աջակցությամբ ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով Ադրբեջանում թողած ունեցվածքի փոխհատուցում: Գ. Եգանյանի տեղեկացմամբ, այսօր Հայաստանում գտնվող մոտ 4 հազար փախստականներից 1065-ը ստացել է բնակարանների գնման վկայագրեր, որոնցից 720-ն արդեն կարողացել է ձեռք բերել բնակարաններ: Այս տարի Երեւանի Ֆուչիկի 19 հասցեում կշահագործվի նաեւ 61 բնակարանից բաղկացած շենք, որը նույնպես կհանձնվի Ադրբեջանից գաղթած փախստականներին: Ըստ Գ. Եգանյանի` բոլոր փախստականներին բնակարաններով ապահովելու խնդիրն ամբողջությամբ լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել 45 մլն դոլարի ներդրում:

Հրապարակախոս Զորի Բալայանը ցավով է արձագանքում այն բանին, որ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի մասին խոսվում է տարին մեկ անգամ: «Բաքվի ցեղասպանությունը սկսվել է ոչ թե 1990-ի հունվարի 13-ին, այլ 1989-ի դեկտեմբերից: Սա իսկական ցեղասպանություն էր, այլ ոչ թե խուլիգանություն, ինչպես նշում էր ԽՍՀՄ այն ժամանակվա առաջնորդ Միխայիլ Գորբաչովը»,- նշեց Զ. Բալայանը: Նրա խոսքով, մենք միշտ անդրադառնում ենք 1915-ի իրադարձություններին, որոնք իրոք սարսափելի էին, սակայն չպետք է շեշտը դնենք միայն այդ թվի վրա, այլ ընդգծենք նաեւ 1990-ի Բաքվի իրադարձությունները` որպես ցեղասպանություն: Ըստ Զ. Բալայանի` Ժամանակն է դիմելու ՀՀ նախագահին, Ազգային Ժողովին` ցեղասպանությության մասին օրենքը փոխելու համար, քանի որ այնտեղ նշվում է միայն 1915-ի ցեղասպանությունը: «Ստացվում է այնպես, որ չեն եղել 1916-ի, 1923-ի, 1990-ի հայտնի իրադարձությունները, որոնք եւս ցեղասպանություն էին»,- նկատեց Զ. Բալայանը` ավելացնելով, որ այսօր բոլորը պետք է հասկանան, որ հայը չի կարող ենթարկվել Ադրբեջանին եւ ապրել վերջինիս կազմում:

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի խոսքով, առաջին փախստականները եղել են Ադրբեջանից, ինչը հստակ նշել է նաեւ ՀՀ արտգործնախարարը: «Այս մասին հայկական կողմը պետք է խոսի նաեւ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք պարտավոր ենք այսուհետ լինել էլ ավելի միասնական` անկախ նրանից ընդդիմություն ենք, թե իշխանություն: Մենք միասին պետք է դիմագրավենք ադրբեջանական կեղծիքին, ստին եւ միջազգային հանրությանը տեղեկացնենք ճշմարտությունը»,- ընդգծեց Է. Շարմազանովը:
Просмотров: 774 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ