1994-2000 թթ-երին Բաքվում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Թուրգութ Էրի` «Ազատությունից բռնակալություն. կարծես Ստալինն ու Բերիան հարություն էին առել» գիրքը, որտեղ մանրամասնորեն բացահայտվում է Հեյդար Ալիեւի իշխանության գալու մութ անցքերը եւ նրա ղեկավարման տարիներին Ադրբեջանում տեղի ունեցած հակաժողովրդավարական գործընթացները, Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից պատասխանի կարժանանա: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի եւ Լենինի միջեւ գրագրությունների, Աթաթուրքի կյանքի ընկերուհու` Լաթիֆեի արած ցնցող հայտարարությունների եւ Նաջիբ Ֆազիլ Քըսաքյուրեի հեղինակած «Ազատագրական պատերազմը ոչ թե Աթաթուրքը, այլ Վաիդուդդինն է սկսել» պնդումների մասին: Սա ադրբեջանական իշխանության կարծիքով, կդառնա Թուրքիային վարկաբեկող սկանդալային հրապարակումների շարք: Այս մասին գրում է «Pia.az» տեղեկատվական գործակալությունը:
Թուրգութ Էրի` Ադրբեջանի մասին գրքի հրապարակումից հետո պաշտոնական Բաքուն աշխատել է ճնշում գործադրել թե նրա եւ թե պաշտոնական Անկարայի վրա: Այդ նպատակով Բաքուն մոբիլիզացրել էր նաեւ բազմաթիվ հեռուստաալիքներ եւ մամուլի օրգաններ: Անգամ «Ենի Ազերբայջան» կուսակցության հրահանգով «Ազադլըգ» թերթը դադարեցրել էր Թ. Էրի` «Ազատությունից բռնակալություն» գրքից հատվածների հրապարակումները, որ նա սկսել էր:
Վերջին օրերին համառ լուրեր էին պտտվում, որ «Ենի Ազերբայջանը» պատրաստվում է ավելի ագրեսիվ քայլերի գնալ: Ադրբեջանական գործակալությանը հայտնի է դարձել, որ Բաքվի պատասխանը Թ.Էրի գրքին արդեն պատրաստ է, եւ որ Բաքուն գիրք է պատրաստում Աթաթուրքի դեմ: Այդտեղ Աթաթուրքի եւ Լենինի միջեւ լուրջ գրագրությունների մասին տեղեկությունների կողքին տեղ են գտել հատվածներ Լաթիֆեի` 1970-ականներին Թուրքիայում հրապարակված Աթաթուրքին վարկաբեկող փաստերից եւ տեղեկություններից, որոնք հետագայում արգելվել են, ինչպես նաեւ Նաջիբ Ֆազիլ Քըսաքյուրենի` 80-ականներին հեղինակած եւ հետագայում արգելված` «Վահիդուդդինը հայրենիքի դավաճան չէ, հայրենիքի բարեկամն է» գրքից, որտեղ ասվում է, որ ազատագրական պատերազմը Թուրքիայում սկսել է ոչ թե Աթաթուրքը, այլ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Վահիդուդդինը:
Հայտնվում է, որ Լենինի հետ գրագրություններում Աթաթուրքը 5 մլն ոսկու դիմաց համաձայնվել է Ադրբեջանի բոլշեւիկացմանը: Լաթիֆեի հրապարակումները վերաբերել են Աթաթուրքի անձնական կյանքի որոշ դրվագներին, որը թուրքական կողմը էթիկայի նորմերից դուրս է համարել: Ենթադրվում է, որ «Ենի Ազերբայջանն» իր պատրաստած գիրքը կհրապարակի հունվարի 29-ին` Աթաթուրքի եւ Լաթիֆեի ամուսնության օրը:
/Panorama.am/
|