Блог
Главная »
2011 »
Январь »
14 » Ադրբեջանցիները վախենում են, որ Նախիջևան այցելողները կհարցնեն, ինչո՞ւ հայ ժողովուրդն այստեղ չէ. ԱԳՆ
16:25 Ադրբեջանցիները վախենում են, որ Նախիջևան այցելողները կհարցնեն, ինչո՞ւ հայ ժողովուրդն այստեղ չէ. ԱԳՆ |
Ադրբեջանցիները փորձում են թաքցնել իրենց սուտը, հանցագործությունները, որ կատարել են Ղարաբաղում: Հենց այդ պատճառով էլ նրանք Արցախ այցելածներին հայտարարում են անցանկալի անձ: Այսօր ի պատասխան լրագրողի հարցի, նման կարծիք հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ինչո՞ւ չեն թողնում Նախիջևան գնալ, Նախիջևանն էլ իրենց վերահսկողության ներքո է: Միգուցե որ չտեսնե՞ն ջախջախված, քանդված խաչքարերը, ոչնչացված հայկական մշակութային ժառանգությունը, այն շատ մեծ կարևոր հայկական մշակութային ներկայությունը, որ գոյություն ունի Նախիջևանում: Միգուցե այնտեղ այցելածները հարց տան, բա ո՞ւր է այս ժողովուրդը, և ի՞նչ պատճառով այստեղ չէ»,-ասաց Նալբանդյանը:
ԱԳ նախարարը Ադրբեջանի այդ մոտեցումն անհեռատես որակեց ու կարծիք հայտնեց, որ դա չի կարող արդյունք տալ:
/Ponarama.am/
|
Просмотров: 433 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |