Блог
Главная »
2011 » Январь » 28 » Ադրբեջանական նավթի հետ կապված կոռուպցիոն իրարանցում Ուկրաինայում
14:37 Ադրբեջանական նավթի հետ կապված կոռուպցիոն իրարանցում Ուկրաինայում |
Ուկրաինայում ադրբեջանական նավթի հետ կապված կոռուպցիոն իրարանցում է առաջացել:
Ուկրաինական «Դելո» շաբաթաթերթի համաձայն, Ուկրաինայի մաքսատնով ադրբեջանական նավթի փոխադրման ժամանակ բյուջե փոխանցվելիք մաքսատուրքի 55 մլն գրիվենը յուրացվել է: Այդ փաստը հայտնաբերվել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության էներգետիկայի մաքսային վարչությունում անցկացված ստուգումների ժամանակ:
Հունվարի 18-ին ավարտված ստուգումների արդյունքում, ՊՄԾ ղեկավար Իգոր Կալետնիկը Էներգետիկայի մաքսային վարչության պետ Ռուսլան Չերկասկիին ազատել է աշխատանքից: Նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Անցյալ տարի Ուկրաինայի Կրեմենչուկի նավթավերամշակման գործարանում 1.4 մլն տ ադրբեջանական նավթ է մշակվել, ինչը 2009 թ-ի համեմատ, 3 անգամ ավելի է: Վերամշակված նավթի 560 հազար տ-ն ներկրվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Փորձագետների կարծիքով, Ուկրաինայում ադրբեջանական նավթի հետ կապված կոռուպցիայի փաստին կարող է մասնակից լինել նաեւ SOCAR-ի ղեկավարությունը, քանի որ նավթի մաքսազերծման ժամանակ տուրքերը ցածր ներկայացնելու համար պետք է որոշ համաձայնություններ ձեռք բերվեն նաեւ ապրանքն ուղարկող կողմի հետ:
/Panorama.am/
|
Просмотров: 496 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |