Блог
Главная »
2011 » Январь » 24 » Ա. Գաջիլի. Եկել է Ադրբեջանում զանգվածային ակցիաներ անցկացնելու ժամանակը
15:07 Ա. Գաջիլի. Եկել է Ադրբեջանում զանգվածային ակցիաներ անցկացնելու ժամանակը |
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը քննարկում է երկրում զանգվածային հանրահավաքներ կազմակերպելու հարցը: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ նշել է կուսակցության ներկայացուցիչ Արիֆ Գաջիլին: Գաջիլիի համոզմամբ՝ եկել է Ադրբեջանում զանգվածային ակցիաներ անցկացնելու ժամանակը: Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս այդ հարցը կուսակցության ժողովի ընթացքում վերջնականապես կհստակեցվի: Հիշեցնենք, որ Ադրբեջանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրություններին «Մուսավաթ» Ժողճակատ կուսակցության հետ միասնական դաշինքով էր հանդես գալիս, սակայն երկրում տեղի ունեցած «ընտրությունների» արդյունքում, Ադրբեջանում մեծ հեղինակություն վայելող կուսակցությունները չհայտնվեցին խորհրդարանում: Այդ ընտրությունները մի շարք քաղաքական ուժերի ու կազմակերպությունների կողմից՝ որպես խայտառակ գնահատվեցին:
/Panorama.am/
|
Просмотров: 585 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |