Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 04

Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, տեղեկացնում է կառավարության հասարակայնության կապի վարչությունը:
Կառավարության ղեկավարը նախ եղավ Լճաշեն համայնքում, ծանոթացավ Սևանը Գավառի հետ կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ վերականգնվող հատվածի երկարությունը շուրջ 2.5 կիլոմետր է, աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:
Այնուհետև վարչապետն այցելեց Սևան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Սևանի պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1949թ.: Շենքի վերանորոգման ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել է շենքի հիմնանորոգում, կառույցի վերակառուցում՝ վերահատակագծումով, կատարված աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 108.3 միլիոն դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել պոլիկլինիկայի շենքի հարդարում, հատակների, սանհանգույցների և ներքին ինժեներական ցանցերի վերակառուցում, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում, շենքի ճակատայի ... Շարունակություն »
Просмотров: 489 | Добавил: Voskanapat | Дата: 04.07.2011 | Комментарии (0)


Այսօր Ֆրունզիկը կդառնար 81 տարեկան, եթե ողջ լիներ: Կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի` Մհեր Մկրտչյանի մահվանից անցել է արդեն 18 տարի, սակայն ժողովուրդը նախկինի պես սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով:
Մեծ հայը ծնվել է 1930 թվականին հուլիսի 4-ին Հայաստանի ամենկոլորիտային քաղաքներից մեկում` Լենինականում: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատ ... Շարունակություն »
Просмотров: 543 | Добавил: Voskanapat | Дата: 04.07.2011 | Комментарии (0)


ՌԴ Հանրային պալատում տեղի է ունեցել Ռուսաստանի Երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի համաժողովը, որին ներկա են եղել ավելի քան 100 պատվիրակներ Ռուսաստանի շրջաններից: Համաժողովը բացել է Ազգային խորհրդի նախագահ, ՌԴ Հանրային պալատի անդամ Ալեքսանդր Սոկոլովը:
Ազգային խորհրդի գործող նախագահ Ալեքսանդր Սոկոլովը տեղեկացրել է համաժողովի մասնակիցներին իր լիազորությունները հանձնելու մասին, միաժամանակ նշելով, որ որպես ղեկավար նա կատարել է կարևորագույն գործառույթներից մեկը` փոխարինող է պատրաստել:
Համաժողովում նաև ձևավորվել է Ռուսաստանի Երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի վարչության նախագահության նոր կազմ, որում ընդգրկվել է Լևոն Մուքանյանը, որը Ռուսաստանի Հայերի միության երիտասարդական կառույցի առաջնորդն է:
Ազգային խորհրդի հիմնական գործունեությունն ուղղված է երիտասարդության սոցիալականացման հնարավորությունների և պայմանների ստեղծմանը` հանուն երկրի շահերի նրա պոտենցիալը զարգացնելու համար:

/Times.am/
... Շարունակություն »
Просмотров: 491 | Добавил: Voskanapat | Дата: 04.07.2011 | Комментарии (0)


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հուլիսի 5-6-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կլինի Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապի վարչությունը:

/Times.am/

Просмотров: 483 | Добавил: Voskanapat | Дата: 04.07.2011 | Комментарии (0)


Թուրքիան խոստացել է 200 մլն դոլար հատկացնել Լիբիայի Ազգային անցումային խորհրդին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ լիբիական Բենգազի քաղաք այցելության ընթացքում:
Արտգործնախարարը նշել է, որ լիբիական ժողովրդի՝ բարեփոխումներ իրականացնելու ցանկությունը պետք է բավարարվի, Մուամար Կադաֆին պետք է հեռանա երկրից, իսկ Ջամահիրիան չպետք է մասնատվի, գրում է Вести-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախկինում սերտ տնտեսական կապեր ուներ Կադաֆիի ղեկավարած Լիբիայի հետ:

/Times.am/
Просмотров: 495 | Добавил: Voskanapat | Дата: 04.07.2011 | Комментарии (0)

Հուլիսի 7-10-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ծաղկաձորում կանցկացվի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության /ՀԵՀԵԿ/ երկրորդ պատգամավորական ժողովը: Այդ մասին տեղեկացնում են Մայր աթոռի մամլո դիվանից:
ՀԵՀԵԿ-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո գործող կառույց է, որը համակարգում էերիտասարդության հետ իրականացվող Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը:
ՀԵՀԵԿ պատգամավորական ժողովին մասնակվելու են 30 երկրներից շուրջ 150 երիտասարդներ:

/Times.am/

Просмотров: 463 | Добавил: Voskanapat | Дата: 04.07.2011 | Комментарии (0)

ԵԱՀԿ-ն վաղը մոնիթորինգ կանցկացնի հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում:
ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն Ադրբեջանի կողմից մոնիթորինգն անցկացվելու է Աղդամի շրջանի գյուղերից մեկի մոտ: Հայկական կողմից մոնիթորինգն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսն ու ներկայացուցչի օգնական Անտալ Խերդիչը, իսկ ադրբեջանական կողմից ներկայացուչի օգնականներ Խրիստո Խրիստովն ու ՈՒիլյամ Փրայորը:

/Times.am/
Просмотров: 581 | Добавил: Voskanapat | Дата: 04.07.2011 | Комментарии (0)


Գերմանական մամուլը տեղեկատվություն է տարածել, ըստ որի Թուրքիայից սկսել է Եվրոպա արտահանվել մեծ քանակությամբ կեղծ եվրո։
Օրեր առաջ Շտուտգարդ քաղաքում ձերբակալվել են ամուսիններ, որոնց մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 200 հազար կեղծ եվրո։
Իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամները պատրաստվել են Թուրքիայում և իրացման նպատակով արտահանվել Գերմանիա։

/Times.am/
Просмотров: 451 | Добавил: Voskanapat | Дата: 04.07.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ