Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Июль » 05
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ-ի անկախության տոնի առթիվ Բարաք Օբամային ուղղված իր շնորհավորական ուղերձով, փաստորեն, հաստատեց երկու երկրների միջև եղած տարաձայնությունների առկայությունը երկկողմանի զարգացման առաջնահերթությունների և առաջին հերթին՝ Ադրբեջանի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Իր ուղերձում Ալիևը՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության առաջնահերթությունների շարքում, առաջին տեղում է դրել էներգետիկ անվտանգության խնդիրները, այնուհետև ահաբեկչության դեմ պայքարը, տնտեսական համագործակցությունը ու հետո միայն Ադրբեջանում ժողովրդավարական և իրավական պետության ստեղծելու կարևորությունը:
Просмотров:
534
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.07.2011
|
|
21-ամյա երևանցի շախմատիստ Վարդգես Թովմասյանը հասավ մեծ հաջողության Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ավարտված Երմակի 7-րդ հուշամրցաշարում` միանձնյա նվաճելով առաջին մրցանակը: Թովմասյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Մրցաշարին մասնակցում էին 67 շախմատիստներ, այդ թվում` չորս գրոսմայստերներ և մեծ թվով միջազգային վարպետներ:
/Panorama.am/
Просмотров:
563
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.07.2011
|
|
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատողներն այցելել են Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերի Ռոման Գուսեյնովին, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը: ԿԽՄԿ աշխատողները ծանոթացել են ռազմագերուն պահելու պայմանների հետ և նրան հանձնել հարազատների նամակը: Ադրբեջանական բանակի կրտսեր սերժան Ռոման Գուսեյնովը գերի է ընկել 2010-ի օգոստոսին: Ներկա պահին Ադրբեջանում գտնվում են երեք հայ ռազմագերիներ և 5 քաղաքացիական անձինք:
/Times.am/
Просмотров:
511
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.07.2011
|
|
Պաշտոնական Թբիլիսին «տխուր» է համարում այն փաստը, որ Հայաստանը չի օժանդակել Վրաստանին ՄԱԿ-ում փախստականների վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ: Այդ մասին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Անցյալ շաբաթ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը 57 «կողմ» և 13 «դեմ» ձայներով ընդունել է «Վրաստան, Աբխազիայից և Վրաստան, Հարավային Օսեթիայից/Ցխինվալիի շրջանից փախստականների և ներքին տեղահանվածների դրությունը» Վրաստանի վերաբերյալ բանաձևը: Հայաստանը բանաձևի դեմ է քվեարկել: Կալանդաձեի խոսքով, «Վրաստանն ու Հայաստանը վիճելի հարցեր ունեն, որոնք երկու երկրները քննարկում են, և դրանց թվում է նշված հարցը»: «Մենք գիտենք նրանց (Հայաստանի) դիրքորոշումը հակամարտությունների վերաբերյալ, որը բխում է Հայաստանի խնդիրներից, և որը տարբերվում է Վրաստանի տեսակետից,
...
Շարունակություն »
Просмотров:
487
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.07.2011
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ-ի անկախության տոնի առթիվ Բարաք Օբամային ուղղված իր շնորհավորական ուղերձում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության առաջնահերթությունների շարքում, առաջին տեղում է դրել էներգետիկ անվտանգության խնդիրները, այնուհետև ահաբեկչության դեմ պայքարը, տնտեսական համագործակցությունը ու հետո միայն Ադրբեջանում ժողովրդավարական և իրավական պետության ստեղծելու կարևորությունը, գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Ալիևի ուղերձը գործակալությունը համարել է յուրատեսակ դեմարշ, ի պատասխան Բարաք Օբամայի՝ մայիսի 28-ին Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձին: Բարաք Օբաման իր նամակում, ի տարբերություն Իլհամ Ալիևի, առաջնահերթությունների շարքում նշել էր հենց Ադրբեջանում ժողովրդավարական և իրավական պետության ստեղծելու կարևորությունը և հետո նոր միայն, էներգետիկ անվտանգության կամ տնտեսական համագործակցության խնդիրները:
Просмотров:
581
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.07.2011
|
|
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն ասել է, որ կրոնական միությունների գրանցման հարցը քննարկվել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ։ Ողջունելի է Վրաստանում 5 կրոնական միությունների իրավական կարգավիճակի փոփոխությունը և դրանց իրավաբանական անձի կարգավիճակի շնորհումը։ Հուլիսի 1–ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեց Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում 5 կրոնական միությունների՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին և բապտիստական եկեղեցուն, իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում։ Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա հուլիսի 6–ին։
Просмотров:
512
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.07.2011
|
|
2012 թ. աշնանը Երևանում կանցկացվի տուրիզմին նվիրված խոշոր համաժողով, հայտարարել է էնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ՄԱԿ-ի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում: Կազմակերպությունը կաջակցի հեղինակավոր կազմակերպություններ և ոլորտի հայտնի բրենդեր հրավիրելու հարցում: «Հիմա մենք դինամիկ կերպով աշխատում ենք մի շարք միջազգային հյուրանոցային ցանցերի հետ: Կարող ենք ակնկալել դրանց մուտքը Հայաստան»,- նշել է նախարարը:
/Times.am/
Просмотров:
539
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.07.2011
|
| |
|
|