Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Июль » 08
Բուլղարիայի Հանրապետության Վառնա քաղաքում պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը, տեղեկացնում է ԱԳՆ հասարակայնության հետ կապի վարչությունը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը և Վառնայի քաղաքապետ Կիրիլ Յորդանովը: Պատվո հյուպատոս Սարգիս Սարգիզովի հյուպատոսական տարածաշրջանն ընդգրկում է Բուլղարիայի Հանրապետության Վառնայի, Բուրգասի, Դոբրիչի, Շումենի և Տրգովիշտեի մարզերը` նստավայրը Վառնա:
Բացման արարողությանը ներկա էին Վառնայի մարզպետ Դանչո Սիմեոնովը, Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ, պատվո հյուպատոսներ, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Հայր Աբգար վարդապետ Հովակիմյանը, եկեղեցական
...
Շարունակություն »
Просмотров:
583
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.07.2011
|
|
Կազանում կայացած եռակողմ հանդիպման, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ:
- Ինչպե՞ս կգնահատեք Կազանի բանակցությունները: Ապահովե՞ց արդյոք այն որոշակի առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, թե՞ դա պարզապես ձախողված քայլ էր:
-Առաջընթացը, որպես գործընթացի շարունակություն` այո, որովհետև յուրաքանչյուր բանակցային հանդիպում կամ միջոցառում` ավելի լավ է, քան պատերազմը, և այդ առումով, Կազանը հերթական դրական իրադարձությունն էր: Մյուս կողմից ես չեմ պատկանում այն մարդկանց թվ
...
Շարունակություն »
Просмотров:
461
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.07.2011
|
|
Ռոստովում այսօր աշխատանքներն է սկսել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նախքան 13-րդ նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը։ Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի նախորդ` 12-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել: Այսպես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2010 թվականին աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել գրեթե 1 միլիարդ դոլարի: Իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառություն
...
Շարունակություն »
Просмотров:
588
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.07.2011
|
|
BBC-ն անդրադարձել է հայկական կոնյակին և նրա հեռավոր պատմությանը. «Շատերի համար Հայաստանում կյանքը դժվար է, սակայն Հայաստանի տնտեսությունը մշտապես պահպանում է իր կոնյակը, որը ի դեպ համարվել է Բրիտանիայի պատերազմական առաջնորդ Վինսթոն Չերչիլի «սիրելին»:
Ինչպես բոլորը, հայերը նույնպես գիտես Վինսթոն Չերչիլի սիրելի մեջբերումը կոնյակի մասին: Եթե հարցնես, թե որն է Չերչիլի երկարակեցության գանտնիքը, կպատասխանեն Չերչիլի հայտնի խոսքերը. «Կուբայական ծխախոտ, հայկական կոնյակ և ոչ մի սպորտ»: Իհարկե բացարձակապես ճիշտ է, որ նա շատ է սիրել կոնյակ և դա է վկայում այն հանգամանքը, որ ըստ իր սեփական նախահաշվի, իր կյանքի 75 տարիների ընթացքում նա այնքան կոնյակ էր խմել, որ հնարավոր կլիներ լիցքավորել երեք երկաթուղային վագոն:
Просмотров:
514
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.07.2011
|
|
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Կազանում կայացած քննարկումները տապալվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատճառով: Նման տեղեկություն է հրապարակել այսօր ռուսական հեղինակավոր «Իզվեստիա» թերթը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօր Երևան և Բաքու կատարած այցելությանը` թերթը նշում է, որ հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպմանը կողմերը առավել քան երբևէ մոտ են եղել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը:
ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա «Իսզվեստիա»-ին մասնավորապես ասել է. «Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի միջնորդական ջանքերի շնորհիվ Երևանն ու Բաքուն ձեռքսեղմումից տառացիորեն մ
...
Շարունակություն »
Просмотров:
435
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.07.2011
|
|
«Արդյո՞ք, Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից»,- իր հոդվածներից մեկում այս հարցն է բարձրացնում «Jerusalem Post» պարբերականի հոդվածագիր Դեբորա Դանանը: Լրագրողի կարծիքով` ներողություն խնդրելու Թուրքիայի պահանջը ոչ այլ ինչ է, քան սադրանք: Նյութի հեղինակը համամիտ է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի խոսքերի հետ, որը Կնեսետի Արտաքին կապերի և Պաշտպանության հանձնաժողովների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարիք չկա ներողություն խնդրել Թուրքիայից, նման բան անելը կնշանակեր ստորացված լինել»: Նա նաև նշել է, որ Թուրքիան պահանջում է ներողություն խնդրել, որպեսզի հետագայում կարողանա այդ հանգամանքն օգտագործել որպես տարածաշրջանում սեփական ուժը ցուցադրելու էժանագին քաղաքական միջոց:
Հոդվածագիրը նշում է, որ նման դիվանագիտական «ներողությունները» շատ երկար են մնո
...
Շարունակություն »
Просмотров:
597
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.07.2011
|
|
Մալայզիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ընտրանին նվաճել է փոքր ոսկե մեդալ: Գերծանր քաշայինների (+105) պայքարում 16-ամյա Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 178 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը, սակայն հրում վարժությունում ցույց է տվել 5-րդ արդյունքը` 206 կգ: Երկամարտում Մինասյանը դարձել է չորրորդը` 384 կգ ցուցանիշով: Հաղթող է դարձել Բահադոր Մուլաեին` 408 կգ արդյունքով: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
/Panorama.am/
Просмотров:
490
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.07.2011
|
|
«Ադրբեջանը համարվում է բազմազգ երկիր, Ադրբեջանում ապրում են 5/1 միլիոն թալիշ, 450 հազար լեզգի, ավելի քան 200 հազար ավար և տասնյակ հազարավոր այլ ազգերի ներկայացուցիչներ: Իլհամ Ալիևի կառավարության վարած պանթյուրքիստական քաղաքականության արդյունքում անտեսվում են վերը նշված ազգերի իրավունքները: Արդյո՞ք այդպիսի կառավարությունը արժանիքներ ունի, որ աջակցի և հովանավորի ազարիախոս բնակչությանը»: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպես կոչված Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱԿՀ) 3-րդ համագումարի ժամանակ հայտարարել է, թե Բաքուն կանգնած է աշխարհի բոլոր ազարիների մեջքին: Ադրբեջանի նախագահը այն պար
...
Շարունակություն »
Просмотров:
525
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.07.2011
|
| |
|
|