Իգդիրի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իբրահիմ Հաքքը Յըլմազը հերքել է թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, համաձայն որի, հիշյալ կրթօջախում հայոց լեզվի և գրականության ամբիոն է բացվելու: Ռեկտորի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ տպագիր մամուլում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման ամբիոն բացելու ոչ մի ծրագիր ու նպատակ չի եղել, համալսարանի գիտխորհուրդն այսօրինակ որոշում չի ընդունել և ոչ էլ Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդն է համապատասխան արտոնություն տվել:
Ուշագրավ է, որ թուրք պրոֆեսորը սադրանք է համարել Իգդիրի համալսարանում հայոց լեզվի և գրականության ամբիոն բացելու մասին լուրերի տարածումը` պնդելով, որ այդ ամենն արվում է հետին նպատակով:
Просмотров:
518
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) անդամ Էլմինազ Սարըևան «Ենի Մուսավաթ»-ին հղած բողոք-նամակում գանգատվել է, որ անարդարացի կերպով իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
«Ինձ ծեծի են ենթարկել: Բայց իմ նկատմամբ բացված քրեական գործում ասվում է, թե իբրև ես մի կնոջ և երկու տղամարդու եմ ծեծել: Պահանջեցի փոխել ինձ մեղադրող քննիչին: Գործի հետաքննությունը հանձնեցին ուրիշի: Բայց հետո ինձ անհայտ պատճառներով կրկին գործը հանձնեցին նախկին քննիչի վարույթ»,- պատմում է ԵԱԿ անդամ Է. Սարըևան` նշելով, որ դրանից հետո Ադրբեջանի սոցիալական պաշտպանության նախարարությունը զրկել է իրեն սոցիալական օգնությունից:
«Ես ցանկացա հանդիպել սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեքբերովի
...
Շարունակություն »
Просмотров:
526
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
«Ադրբեջանի իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար Համաշխարհային բանկի կողմից հատկացված 1 մլրդ դոլարը, իրականում, յուրացրել է: Այսինքն` հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում կոռուպցիա է տեղի ունեցել»,- այս մասին pia.az-ին հայտնել է ներիշխանական աղբյուրը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջերին Ադրբեջանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ ձեռք բերված համաձայնության արդյունքում միջազգային ֆինանսական ինստիտուտը Ադրբեջանին 1 մլրդ դոլար է հատկացրել: Դրանից հետո, կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծելով, պաշտոնական Բաքուն պատժում է տասնյակ մանր չինովնիկների, մի քանիսին` նույնիսկ ձերբակալում: Սակայն հենց սկզբից էլ զգացվում էր, որ գործընթացը հիմնավոր բնույթ չի կրելու, քանի որ այն չի վերաբերում գլխավոր կոռուպցիոներներին: Ավելին, իշխող վերնախավի` գործընթացից դուր
...
Շարունակություն »
Просмотров:
591
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Ամասիա այցի ճանապարհին, երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել Բանդիվան համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, հետաքրքվել՝ մի քանի ամիս առաջ Բանդիվան կատարած իր նախորդ այցի ժամանակ քննարկված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Բնակիչները տեղեկացրել են Նախագահին, որ բոլոր խնդիրները նախատեսված ժամկետում լուծվել են: Մասնավորապես, «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն որոշակիորեն ընդլայնել է մթերման և արտադրական ծավալները, լուծվել է համայնքի գազիֆիկացման խնդիրը, Բանդիվանին հատկացվել է անհրաժեշտ գյուղտեխնիկա:
Մարզի Ամասիա համայնքում Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնանորոգվող կենտրոն-մանկապարտեզի շենք, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հա
...
Շարունակություն »
Просмотров:
545
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
Հաղթանակի բերկրանքը հայ մարզասերներին պարգևեց Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց Յույ Յանին: Հայաստան-Չինաստան մրցավեճի մնացած բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի արդյունքով: Գաբրիել Սարգսյանից բացի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ներկայացնում էին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը:
Նշենք, որ այս հաղթանակն ավելի ամրապնդեց Հայաստանի դիրքը մրցաշարի աղյուսակի առաջին հորիզոնականում: Մեր երկրի ակտիվում այժմ կա 13,5 միավոր:
/Times.am/
Просмотров:
487
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:
Ինչպս տեղեկացնում է Նախագահի մամլո ծառայությունը, մարզի Ամասիա համայնքում Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնանորոգվող կենտրոն-մանկապարտեզի շենք, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ վերակառուցվող այդ շենքի շահագործման հանձնելուց հետո, համայնքը կունենա 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ և համայնքի կենտրոն: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն սկսվել են 2010թ. օգոստոսի վերջին, իրականացվել է աշխատանքների գրեթե 80 տոկոսը, նախատեսված է շինարարությունն ավարտել ս.թ. նոյեմբերին:
Просмотров:
498
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Բելոկանի շրջանում տեղակայված զորամասում արտակարգ պատահար է արձանագրվել:
Համաձայն հաղորդագրության, Արիֆ Ջաֆարովը խախտելով զենքի հետ վարման կանոնները, հրազենային վնասվածք է հասցրել Խիկմետ Յուսիֆովին, ով տեղում մահացել է:
Ջաֆարովը դեպքի վայրից դիմել է փախուստի: Այս պահին համապատասխան մարմինները միջոցառումներ են ձեռնարկում վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:
Մեկ այլ դեպք տեղի է ունեղել aարբեջանական հոսպիտալներից մեկում, որտեղդեղորայքի թունավորումից մահացել է 30-ամյա բժիշկ-հո
...
Շարունակություն »
Просмотров:
544
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սանահինի վանքի վիճակի վերաբերյալ առկա մտահոգություններին ու պարզաբանումներ խնդրել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից: Վերջինս ասել է, թե նախորդ տարի` Սանահին վարչապետի այցից հետո հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են հստակ հանձնարարականներ։
«Դրանց արդյունքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել է միջոցառումների հստակ ժամանակացույց: Ելնելով այն հանգամանքից, որ վանական համալիրը 1999 թ.-ից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, խնդիրը պահանջում է հատուկ մոտեցում այն առումով, որ հուշարձանին ուղղված ցանկացած միջամտություն պետք է անցնի միջազգային փորձաքննություն»,-ասել է Հասմիկ Պողոսյանը:
Просмотров:
501
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
Մինչեւ խորհրդային կարգերը Արցախի Շուշի քաղաքում բնակչության թիվը տարբեր ժամանակներում տարբեր է եղել, երբեմն հասել է մինչեւ վաթսուն հազարի: Խորհրդային կարգերից հետո ադրբեջանցիներն այստեղ շատացան ու գերակշիռ մաս կազմեցին` 30%-ը հայեր էին, 70%-ը` ադրբեջանցիներ:
Հիմա քաղաքն ունի մոտ չորս հազար բնակիչ. կարեւորը` բոլորը հայեր են: Հրադադրից տասնյոթ տարի անց ավերված, այրված Շուշին վերականգնվում է ու ապրում է բնականոն կյանքով:
«Շուշիից հեռացողների մասին չգիտեմ, բայց եկողները շատ են. գալիս են տարբեր տեղերից, գալիս են արմատներով արցախցիներ, որ իրենց երեխաներն էլ սիրեն այս հողն ու այստեղ ապրեն», Times.am –ի թղթակցի հետ զրույցում նշեց Շուշիի Սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու քահան
...
Շարունակություն »
Просмотров:
493
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը, որտեղ քննարկվել են միգրացիոն հոսքերի հետ կապված առկա միտումներն ու կառավարության քաղաքականությունն այդ բնագավառում: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Նախագահը նախ ուշադրություն է հրավիրել ոլորտի խնդիրների հանրային ներկայացման կարևորության վրա: «Եթե մենք պատշ
...
Շարունակություն »
Просмотров:
493
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
Ռուսաստանում ԱՄՆ փոխդեսպան աշխատող Էրիկ Ռուբինը նշանակվել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ՝ այդ պաշտոնում փոխարինելով Թինա Քեյդենաուին, տեղեկացնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը:
Ռուբինի պարտականությունների գոտում են գտնվում Հարավային Կովկասի երկրները, Թուրքիան, Հունաստանն ու Կիպրոսը։
Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ իր նոր կարգավիճակում Էրիկ Ռուբինը մասնակցել է հուլիսի 18-ին Վաշինգթոնում տեղի ունեցած պաշտպանության և անվտանգության հարցերով վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի աշխատանքային խմբի հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն։ <
...
Շարունակություն »
Просмотров:
450
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
|
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ վարչության պետերի մակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, հունական կողմից` ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն դեսպան Կարոլոս Գադիսը: Խորհրդակցություններին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների, մշակույթի եւ հումանիտար հարցերի, բազմակողմ եւ երկկողմ համագործակցության, իրավաբանական վարչության պետերը եւ ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը դրական գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը եւ այս համատեքստում առանձնացրեցին ՀՀ Նախագահի հունվարին Հունաստան
...
Շարունակություն »
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.07.2011
|
| |