Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ պետհանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության շենքում բացվել է լուսանկարային վահանակ` նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման արդի փուլին:
Վահանակին ներկայացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) պետականության խորհրդանիշները, քարտեզը, համառոտ տեղեկատվություն ԼՂՀ վերաբերյալ, լուսանկարային նյութեր, որոնք պատմում են ղարաբաղյան շարժման, ի պատասխան արցախցիների խաղաղ պահանջների` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, երկրամասի բնության և տեսարժան վայրերի, հետպատերազմյան կյանքի և վերաշինության գործընթացի, կյանքի տարբեր ոլորտներում ղարաբաղյան ժողովրդի ձեռքբերումների մասին և այլն:
Զբոսաշրջիկների համար նախատեսված հատուկ անկյունում զետեղված են տեղեկություններ` հանրապետության տարածք մուտքի և ելքի կարգի, հյուրանոցների մասին, ինչպես նա
...
Շարունակություն »
Просмотров:
560
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.07.2011
|
|
Մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների հասցեին միջազգային կառույցներից հնչող քննադատությունները վերջին շրջանում ավելացել են: Բացասական երանգավորմամբ հատկապես հաճախ հիշատակվում է Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի անունը:
Ադրբեջանի իշխանությունը հակաժողովրդավարական գաղափարները երկրում իրականացնում է` դրանք Նախիջևանում փորձարկելուց հետո: Այս մասին գրում է «Ազադլիգ» թերթը:
Իրավապաշտպան Լեյլա Յունուսի կարծիքով` Նախիջևանը վերածվել է հակաժողովրդավարության փորձադաշտի: Իրավապաշտպանը նշել է, որ Նախիջևանը Ադրբեջանի Թուրքմենստանն է:
«Մարդկանց ազատորեն հավաքվելու իրավունքը լրջորեն սահմանափակվեց նախ Նախիջևանում: Հետո դա տարածվեց ողջ Ադրբեջանով մեկ: Եթե նախկինում արտասահմանցի լրագրողների, դիվանագետների այցերը խնդրահարույց էին միայն Նախիջևանում, ապա այժմ հնարավորություն չի տրվում մուտք գործել Ադրբեջան: Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը իր հակադեմոկ
...
Շարունակություն »
Просмотров:
541
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.07.2011
|
|
Բաքվում զինվորական ծառայություն անցնող զինծառայող է մահացել: Այս մասին «Թրենդ»-ին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը:
Վերջինս հայտնել է, որ մինչ մահը, Ֆարուխ Հուսեյնովը (1989) զինծառայության մեջ է գտնվել Բաքվում տեղակայված զորամասերից մեկում:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, զինծառայողի մահվան պատճառները դեռևս ճշտվում են:
/Panorama.am/
Просмотров:
560
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.07.2011
|
|
Հայտնի «Skype» ինտերնետային ընկերությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս համարել: Այս մասին հայտնում է լեհական «Biuletyn Informacyjny Studium» (BIS) պարբերականը: Վճարովի զանգերի ցուցակում Ղարաբաղը գտնվում է Հայկական սակագնային ցուցակում: «Հայաստան-Երևան»-12,1 ցենտ, «Հայաստան» - Բջջային - 23 ցենտ, «Հայաստան - Լեռնային Ղարաբաղ» - 26,2 ցենտ.
Լրատվականի փոխանցմամբ՝ « Skype»-ը միակ ընկերությունն չէ, որ Լեռնային Ղարաբաղը տեսնում է Հայաստանի կազմում: Պարբերականը նշում է, որ Հայաստանի օպերատորների ցուցակում կարելի է տեսնել ArmenTel, K-Telecom CJSC (VivaCell), Orange (Orange Armenia CJSC) ինչպես նաև «Armenia – Karabakh Telecom».
Լեռնային Ղարաբաղում գործում է իր սեփական բջջային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»:
/Panorama.am/
Просмотров:
543
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.07.2011
|
|
Եթե Իսրայելը պաշտոնապես ներողություն չխնդրի «Ազատության նավատորմիղի» հետ կապված միջադեպի համար, ապա Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների մակարդակը կտրուկ կվատանա` ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների բացարձակ խզում: Այս մասին, հղում անելով Անկարայի պաշտոնական աղբյուրներին, հայտնում է «Կուրսոր» լրատվական կայքը:
Տարածված տեղեկատվության համաձայն, թուրքական կառավարությունը «պլան B» է պատրաստում, որն ուժի մեջ կմտնի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջնագրի ժամկետի լրանալուց հետո: Թուրքիայի վարչապետը նախորդ շաբաթ օրը հայտարարել էր, որ «հարաբերությունների կարգավորում չի լինի, մինչև սիոնիստները պաշտոնապես ներողություն չխնդրեն»:
Նա նաև պահանջել է միջադեպի ժամանակ զոհված ինը թուրք ակտիվիստների ընտանիքներին փոխհատուցում վճարել, ինչպես նաև Գազայի հատվածից հանել շրջափակումը:
Թուրքական մամուլում «պալան B»-ի մասին մանրամասներ չկան, սակայն ընդգծվում է, որ ծրագրվող միջոցները ի վիճակի են ամբողջությամբ սառեցնել երկու երկրների միջ
...
Շարունակություն »
Просмотров:
549
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.07.2011
|
|
BBC-ի հատուկ թղթակից Դեմիեն Մաքինզը (Damiyen Makkuinz) Ադրբեջանի իշխանության` լրագրողների համար բնակելի շենք կառուցելու ծրագրի մասին հրապարակած հոդվածում հայտնում է, որ իշխանության այդ քայլը, իրականում, միտված է ազատ մամուլի նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացմանը:
«Ադրբեջանի կառավարությունը լրագրողների համար բնակելի շենք կառուցելու մասին որոշում է ընդունել: Մեկնաբաններն ու իրավապաշտպանները գտնում են, որ կառավարությունն այս քայլով ցանկանում է մամուլի նկատմամբ պետության վերահսկողությունը կյանքի կոչել տարբերվող մարտավարությամբ: Նրանց կարծիքով, բնակելի շենքի կառուցումը, իրականում, մամուլին կաշառելու իմաստ է բովանդակում: Պետք է նկատի ունենալ, որ լրագրողի համար կարևորը խոսքի ազատությունն է»,- գրում է Դ.Մաքինզը:
«Ազադլիգը» հայտնում է, որ Դ.Մաքինզն անդրադարձել է նաև Ադրբեջանի Հանրային պալատի անցկացրած բողոքի ակցիաներին և քաղբանտարկյալների խնդրին:
«Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ արաբական հեղափոխություններից ոգևորված կառավարությանը
...
Շարունակություն »
Просмотров:
475
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.07.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ: Այս տարի օլիմպիադային, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, մասնակցել են 11 երկրից ժամանած 128 պատանիներ և աղջիկներ:
Հանրապետության ղեկավարը ողջունել է օլիմպիադայի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, շնորհավորել և հաջողություններ մաղթել հաղթողներին ու բոլոր մասնակիցներին: Նախագահը կարևորել է համահայկական օլիմպիադային մասնակցությունը. «Հայրենասիրությունը վերացական հասկացություն չէ, այն դրսևորվում է որոշակի գործերով: Ի՞նչ է հայրենասիրությունը իմ պատկերացմամբ դպրոցականների համար. դա առաջին հերթին այն է, երբ նա սիրում է իր ծնողներին, հարգում իր ընկերներին, այդ թվում` ավագ ընկերներին, ուսուցիչներին և բարեխղճորեն ուսում ստանում, գիտելիք ձեռք բերում: Հայրենասիրությունը հայ զինվորի համար այն է, երբ նա կատարելապես տիրապետում է իր զենքին, դժվարություններից
...
Շարունակություն »
Просмотров:
501
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.07.2011
|
| |