ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կարևոր է ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղություն թույլ չտալ, կարծում է ռուս փորձագետ, Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը։
«Հայերը Ղարաբաղն իրենց տարածքն են համարում և այնտեղից չեն պատրաստվում հեռանալ, ադրբեջանցիները նույնպես Ղարաբաղն իրենց տարածքն են համարում և չեն կարող հաշտվել, որ տարածքն անկախ կլինի։ Ոչ մի համաժողով և սեմինար այստեղ չի օգնի, քանի որ այստեղ կողմերի դիրքորոշումների համատեղում չկա... Կարևոր է լայնածավալ արյունահեղություն թույլ չտալ, իսկ այն կարող է լայնածավալ լինել, առավել լայնածավալ, քան որոշ մարդկանց թվում է»,- երեքշաբթի «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Միխեևը։
Просмотров:
510
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.01.2011
|
|
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի իրական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խողովակի պահպանումն է, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքերով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների հետ կապված իրավիճակը, որոնցում կողմերի միջև խողովակ կա, ավելի դրական է զարգացել:
Իսկանդարյանի խոսքերով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի երկրորդ խնդիրը գործընթացի միջազգայնացումն է, «որպեսզի հայերն ու ադրբեջանցիները չլինեն միայնակ, այլ լինեն նվազագույնը ֆրանսիացիների, ռուսների և ամերիկացիների հետ»:
Просмотров:
541
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.01.2011
|
|
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունները 2011 թվականի երկկողմ համագործակցության պլան են ստորագրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:
Просмотров:
574
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.01.2011
|
|
Հունվարի 25-ին Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը:
«Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում: Զորավարժության պլանավորման երևանյան համաժողովին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ:
Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Սկսելով իր ելույթը` Դ.Տոնոյանը նախ դատապարտել է Մոսկվայում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, այնուհ
...
Շարունակություն »
Просмотров:
455
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.01.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի), Աշոտ Քոչարյանն ազատվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
/Aysor.am/
Просмотров:
554
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.01.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Խորապես ցնցված և վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից:
Просмотров:
483
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.01.2011
|
|
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մոսկովյան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունն անվանել է «պատուհաս ու աղետ»` հայտարելով, որ «Դոմոդեդովոյի» ղեկավարությունը պետք է պատասխան տա անվտանգության ապահովման խախտման համար, հաղորդում է BBC russian-ը:
«Օդանավակայանը լավն է, բոլորն են դա ընդունում, նոր է, ժամանակակից: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, ցույց է տալիս, որ միանշանակ խախտումներ են եղել անվտանգության ապահովման հարցում: Եվ դրա համար պետք է պատասխան տան բոլորը, ովքեր այնտեղ որոշումներ են կայացնում, և առաջին հերթին` օդանավակայանի ղեկավարությունը»,- հայտարարել է Դ. Մեդվեդևը:
«Սա ահաբեկչություն է, սա դժբախտություն է: Հուսով եմ, որ իրավապահ մարմինները կկարողանան բավականին արագ
...
Շարունակություն »
Просмотров:
510
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.01.2011
|
| |